Բաժիններ՝

Դոնալդ Թրամփն առաջին այցով ժամանեց Ֆրանսիա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սկսել է իր առաջին այցը Ֆրանսիա: Պետության ղեկավարի ինքնաթիռը հուլիսի 13-ին 08:45-ին (Երեւանի ժամանակով 10:45-ին) վայրէջք է կատարել Փարիզի Օռլի օդանավակայանում, ուղիղ եթերով հաղորդել է BFM TV հեռուստաալիքը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է հյուրին դիմավորել պատմական՝ Հաշմանդամների տան տարածքում:

Հանդիսավոր արարողությունից հետո նրանք կուղեւվորվեն Սենի աջ ափ՝ Ելիսեյան պալատ, որպեսզի բանակցեն երես առ երես: Այնուհետեւ պետությունների ղեկավարներին կմիանան պատվիրակությունների անդամները: Զրույցների արդյունքները կամփոփվեն մամուլի հետ կայանալիք հանդիպմանը:

Երեկոյան Էմանուել եւ Բրիժիտ Մակրոնները Դոնալդ եւ Մելանյա Թրամփների պատվին ճաշկերույթ կտան «Ժյուլ Վեռն» ռեստորանում՝ Էյֆելյան աշտարակի երկրորդ հարկում: Այն կպատրաստվի ֆրանսիացի հռչակավոր խոհարար Ալեն Դյուկասի անձնական ղեկավարությամբ, որը դասվում է Forbes հանդեսի վարկածով մոլորակի 100 առավել ազդեցիկ մարդկանց թվին:

Հուլիսի 14-ին Թրամփը ներկա կլինի զորահանդեսին, որը Ֆրանսիայի ազգային օրը տեղի կունենա Ելիսեյան դաշտերում: ԱՄՆ-ի ղեկավարն այդ հանդիսություններին է հրավիրվել Միացյալ Նահանգների՝ Առաջին համաշխարհային պատերազմ մտնելու 100-ամյակի առթիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս