Բաժիններ՝

«Հենրիխը շատ լավ տղա է, nր շատ քրտնաջան է աշխատում. Հայաստանում բոլորս հպարտանում ենք նրանով». Յուրի Ջորկաեֆ

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկ անգամ չէ, որ նշել է, որ Յուրի Ջորկաեֆն իր ֆուտբոլային կուռքերից է։

Հիշելով սա՝ Sky Sports-ի լրագրողները խոսել են Ջորկաեֆի հետ Մխիթարյանի և նրան սպասվող մրցաշրջանի մասին։

Յուրի Ջորկաեֆը նշել է, որ ճանաչում է ոչ միայն՝ Հենրիխին, այլև՝ նրա ընտանիքին։ Ըստ Ջորկաեֆի՝ Մխիթարյանների ընտանիքը շատ լավն է, և իրենք հաճախ են հանդիպում Հայաստանում։

«Մեզ համար դա շատ կարևոր է, քանի որ մենք՝ հայերս քիչ ենք։ Մենք պետք է աջակցենք միմյանց:

Կարդացեք նաև

Իսկ Հենրիխը շատ լավ տղա է։ Նա շատ քրտնաջան է աշխատում։ Հայաստանում բոլորս հպարտանում ենք նրանով։ Սկզբում նա անգամ պահեստայինների նստարանին չէր հայտնվում, բայց իր խաղը ցուցադրելուց հետո հայտնվեց մեկնարկային կազմում»,- նշել է Յուրի Ջորկաեֆը։

Խոսելով գալիք մրցաշրջանի մասին՝ Ջորկաեֆը նշել է, որ Մխիթարյանն իրեն լավ կդրսևորի մրցաշրջանի ընթացքում, ինչպես նախորդ մրցաշրջանում։

«Հիշենք, թե ինչպիսի վստահությամբ նա ավարտեց նախորդ մրցաշրջանը։ Կարծում եմ՝ այս մրցաշրջանում նա կլինի գագաթնակետին։

Ցանկացած թիմում պետք է մեկը, ով կկարողանա փոխել խաղը երկրորդ կեսում։ Այդ ֆուտբոլիստը Հենրիխն է։ Նա հրաշալի մրցաշրջան կանցկացնի, վստահ եմ»,- նշել է Յուրի Ջորկաեֆը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս