Բաժիններ՝

Նախատեսվում է ուսումնասիրել ծերացման մեխանիզմներ, որոնք դեռևս չեն ուսումնասիրվել հայերի շրջանում

Հուլիսի 8-ին տեղի ունեցավ «Առողջապահության Զարգացման և Հետազոտման Կենտրոն» հասարակական կազմակերպության պաշտոնական բացման արարողությունը: Մոտ երկու ամիս առաջ իր գործունեության մեկնարկն ազդարարած կազմակերպությունը ներկայացրեց առաջիկա տարվա ծրագրերն ու անդրանիկ նախագիծը:

Կազմակերպության գործունեության նպատակներն են ՀՀ առողջապահության ոլորտի բարելավումը գիտահետազոտական, ուսուցողական, գնահատման ծրագրերի իրագործման միջոցով; ՀՀ առողջապահության ոլորտի գնահատումը, առկա խնդիրների վերհանումը; ՀՀ բնակչության՝ բժշկական օգնության հասանելիության ապահովումը; ՀՀ բնակչության բժշկական օգնություն ստանալու, առողջ լինելու իրավունքի իրազեկվացվածության և կրթվածության մակարդակի բարձրացումը; բուժաշխատողների իրազեկվածությանը, կրթվածությանը, շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

«Առողջապահության Զարգացման և Հետազոտման Կենտրոնի» նախագահ Ինեսա Չիլինգարյանի և «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի» նախագահ Արթուր Թորոսյանի համատեղ մամուլի ասուլիսում քննարկվեցին տարեցների առողջությանը և խնամքին վերաբերող մի շարք խնդիրներ: Մամուլի ասուլիսի ավարտին ստորագրվեց համաձայնության հուշագիր համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Կարդացեք նաև

Ինչպես նշեց «Առողջապահության Զարգացման և Հետազոտման Կենտրոնի» նախագահ Ինեսա Չիլինգարյանը հետազոտության շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել ծերացման մեխանիզմներ, որոնք դեռևս չեն ուսումնասիրվել հայերի շրջանում: Հետազոտությունը կանցկացվի ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում, որի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերվել և ավելի ուշ համագործակցության հուշագիր է ստորագրվելու: «Առողջապահության Զարգացման և Հետազոտման Կենտրոնը» ներկայումս այս հետազոտության համար ֆինանսավորում է փնտրում:

ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս