Էրդողանի մասին ֆիլմ նկարահանած ռեժիսորը ձերբակալվել է
Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման մասին պատմող մեծ աղմուկ հանած «Արթնացում» ֆիլմի ռեժիսոր Ալի Ավջըն գյուլենական լինելու հիմնավորմամբ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ֆիլմում տեղ էին գտել սկանդալային կադրեր, որոնցում հեղաշրջման փորձ իրականացնող զինվորականները զենք էին պահել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխին:
Ավելի վաղ նույն ռեժիսորը նկարահանել էր ևս մեկ աղմկահարույց ֆիլմ. «Առաջնորդը»-ը պատմում էր Էրդողանի կյանքի մասին՝ մանկությունից մինչև նախագահի պաշտոնը զբաղեցնելը: