Բաժիններ՝

Միջին խաղ, բայց ցանկալի արդյունք. «Ալաշկերտ»-ԲԱՏԷ-ն՝ մարզիչների մեկնաբանությամբ

Երևանի «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կարողացավ ավարտել խաղը ձեռնտու հաշվով՝ 1:1՝ մրցակցի հարկի տակ։ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստները 2 գոլ խփեցին, մեկը՝ մրցակցի, մյուսը՝ սեփական դարպասը։

Հայկական թիմը վերադառնում է Երևան լավ արդյունքով, որը նրան շանսեր է տալիս դուրս գալ հաջորդ փուլ՝ ֆավորիտ ԲԱՏԷ-ի հետ դիմակայությունում։

Հայկական ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կարծում է, որ մրցակիցն ավելի լավ տեսք ուներ խաղադաշտում։ Ըստ Աբրահամ Խաշմանյանի՝ պատճառն այն է, որ Բելառուսի առաջնությունն ընթացքի մեջ է, իսկ իրենք նոր են վերադարձել արձակուրդից։

«Թիմերը հավասար էին ֆիզիկական հնարավորություններով։ Խաղացինք՝ ըստ մեր պլանների։ Սկզբում խաղացինք պաշտպանությունում, հետո գոլ բաց թողեցինք, որից հետո՝ երկրորդ խաղակեսում, կարողացանք փոխել խաղի ելքը»,- նշել է Աբրահամ Խաշմանյանը։

Հայկական թիմի գլխավոր մարզիչը բելառուս լրագրողների հետ զրույցում նշել է նաև, որ հայ ֆուտբոլիստների առավելությունը կրթված լինելն ու ռուսերեն լավ հասկանալն է։

ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը նշել է, որ դժգոհ է իր ֆուտբոլիստի գործողություններից։

«Երկրորդ խաղում անելու են ամեն ինչ՝ առաջ անցնելու համար։

Դժգոհ եմ արդյունքից։ Շատ պահեր ունեինք, բայց անդրադարձը վճռորոշ եղավ։

Երկրորդ խաղակեսը ձախողեցինք, չգիտեմ՝ դա ինչի հետ էր կապված։ Ընդմիջմանը տղաներին ասել էի, որ ավելի հանգիստ գործեն»,- նշել է Երմակովիչը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս