Բաժիններ՝

«Այստեղ կա զինվորական ծառայությունից խուսափելու խնդիր» Լևոն Մկրտչյան

Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է դարձել, բայց եթե ընտանիքը հեռանում է երկրից, կամ արտագնա աշխատանքի է գնում և անչափահաս երեխային էլ են տանում, Կրթության նախարարությունն այդտեղ ոչինչ չի կարող անել։ Նման հայտարարություն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ մեկնաբանելով այն հանգամանքը, որ մարզերում հաճախ տղա երեխաներին 15-16 տարեկանից հանում են դպրոցից և տանում Ռուսաստան։

«Այստեղ կա զինվորական ծառայությունից խուսափելու խնդիր։ Կարծեմ, իրենք արդեն ամրագրված են լինում։ Բայց կրթական որևէ ձևաչափ չկա, որ ասես՝ գիտես, պետք է սովորես և երկրից չհեռանաս»,- ասաց Լ.Մկրտչյանը։

Թե կրթությունից դուրս մնացած քանի՞ երեխա կա մեր երկրում՝ հարցին, նախարարը պատասխանեց, որ այդ տվյալը կարողանում են ճշտել սեպտեմբերին, երբ ամրագրում են աշակերտներին. «Հիմա հնարավոր չի ճշտումն անել ամբողջությամբ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս