«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ թիվ 6/3 տեղամասում եղել է «Ելք» դաշինքի օգտին ուղղորդում: «Թիվ 6/3 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ «Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Գեղամ Վիլենի Սուքիասյանն առավոտյան ժամը 8:00-ից սկսած (մինչև 11:30 դրությամբ) ուղղորդում է ընտրողներին` «Ելք» դաշինքի օգտին […]
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մայիսի 14-ին, ժամը 22:49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota Camry» մակնիշի 70 VS 701 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):
«Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալը հայ հանդիսատեսին հայտնի դարձավ, երբ սկսեց ցուցադրվել «Արմենիա» հեռուստաալիքով: Ե՛վ սցենարը, և՛ դերասանական կազմը ստիպում են, որ հազարավոր հեռուստադիտողներ հմայված դիտեն հեռուստասերիալը: Սեր, պայքար, մշակույթ, ավանդույթներ… Այս ամենի հետ մեկտեղ հմայիչ դերասաններ… Եվ գլխավոր դերում դերասան, մոդել Բարուն Սոբտին…
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հրավերով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, թեմի հիմնադրման 300-ամյակի առիթով Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը մայիսի 16-18-ը կգումարվի Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն):
Մայիսի 15-ին, ժամը 23:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Բնապահպանական պետական տեսչության կողմից ապրիլի 10-12-ն իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է է 870.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 57.44 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է բոլոր 474 տեղամասերի արդյունքները: Ըստ նախնական արդյունքների, Երևանի ավագանու ընտրություններում հաղթում է ՀՀԿ-ն` 240 000 ձայնով կամ 71,25 տոկոսով:
Աստվածաշնչում հստակ է, որ մարդը չի կարող ընտրել իր մահվան ժամանակը։ Այդ մասին կարդում ենք «Ժողովող» գրքում․ «Ամեն բանի ժամանակը կա, և աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը, ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը և տնկածը հանելու ժամանակը» (Ժող․ 3:1-4):
Այս հանելուկն ամերիկյան ամսագրերից մեկի էջերում հայտնվել է դեռ 1892թ.։ Չնայած դրան՝ այն մինչև այժմ ուշադրություն է գրավում, քանի որ բավական հետաքրքիր է։
Դդմիկը կօգնի ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև դրական ազդեցություն կունենա այտուցների, փորկապության, նյութափոխանակության խանգարման դեպքում։ Ներկայացվող երկու օրերի սննդակարգը հարկավոր է հերթով կրկնել 6 օրվա ընթացքում։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն առցանց եղանակով հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունները գնահատում է մրցակցային, ժողովրդավարական և նախնական տվյալներով փաստում ՀՀԿ թիմի համոզիչ հաղթանակը:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները լրացուցիչ 50 մլն ֆունտ ստերլինգ (64 մլն ԱՄՆ դոլար) կծախսեն Առողջապահության ազգային ծառայության (NHS) համակարգչային համակարգերի անվտանգության ապահովման համար։
ԿԸՀ-ում` ժամը 22:00-ի դրությամբ որևէ դիմում կամ բողոք չի ստացվել:
Երևանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծով ստացվել է 9 ահազանգ:
Հյուսիսային Կորեան, անտեսելով իր սպառազինության փորձարկումները սահմանափակելու կոչերը, կիրակի բալիստիկ հրթիռ է արձակել, որը վայրէջք է կատարել ծովում` Ռուսաստանի մոտ:
Էդուարդ Շարմազանովի ասուլիսը` ուղիղ. 1in.am:
Նախնական տվյալներ Շենգավիթի թիվ 8/33 ընտրատեղամասից:
Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը մասնակցել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի պատվին տրված ընդունելությանը:
Նախնական տվյալներ Էրեբունու թիվ 10/31 ընտրատեղամասից:
«Մենք չենք հավակնել կատարյալ ընտրությունների բանաձևին: Այդպիսի ընտրություններ չեն եղել և ոչ մի ինձ հայտնի եվրոպական երկրում: Նույն Ֆրանսիայի նախագահական ընտրություններում խնդիրներ եղել են կապված ներգաղթյալների քվեարկության հետ: Ընտրությունների գնահատականները կտան դիտորդները, սակայն կային նաև հակահանրապետական հայացքներով դիտորդներ»,- ասաց Աշոտյանը։
ՀՀԿ Երևանի ավագանու թեկնածու Նաիրա Նահապետյանը համոզմամբ ընտրություններին ընտրողների քիչ մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ մարդիկ գոհ են եղած վիճակից։
Ըստ real-elections.com կայքի՝ այս պահի դրությամբ ստացած ձայներով առաջատարը ՀՀԿ-ն է: 139 հազար 318 ընտրողից ՀՀԿ-ի օգտին քվեարկել է 67,4 տոկոսը: 22, 40 տոկոսն իր ձայնը տվել է «Ելք»-ին:
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ժամը 20:00-ի դրությամբ ուսումնասիրված բազմաթիվ հրապարակումներից և ահազանգերից առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակել 79 հաղորդում, որից 56-ն աշխատանքային խմբի կողմից հայտնաբերվել են զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում, իսկ 23-ը ոստիկանության համապատասխան բաժիններում ստացված ահազանգերն են:
Մայիսի 14-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների 2 և տարատեսակ խոչընդոտումների 4 դեպք։
1. ԵԼՔ-180 2. «Երկիր Ծիրանի»-75 3. ՀՀԿ-505 Անվավեր-10
Օդն աղտոտվում է ոչ միայն մարդու գործունեության արդյունքում, այլեւ` բնականորեն: Սակայն մարդու գործունեությունը տասնյակ անգամ ավել ազդեցություն ունի օդի աղտոտվածության վրա:
Տարոն Մարգարյան՝ 656 Նիկոլ Փաշինյան՝ 125 Զարուհի Փոստանջյան՝ 48 Անվավեր՝ 12
Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցի լայնամասշտաբ նշանավորումից մոտ երկու շաբաթ անց Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորած ուխտավորների խմբի հետ առիթ ունեցա լինելու Երուսաղեմում։ Տպավորություններս Երուսաղեմից, Իսրայելից ու Պաղեստինից բավական շատ են, բազմազան ու հակասական։