Մեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ
Մայիսի 14-ին, ժամը 23:47-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հաղարծինի վանք տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Հաղարծինի վանք տանող ավտոճանապարհի 12-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Opel Zafira» մակնիշի 75 VX 075 պետհամարանիշով ավտոմեքենան (4 ուղևոր):
Մայիսի 14-ին, ժամը 22:49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota Camry» մակնիշի 70 VS 701 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):
Մայիսի 14-ին, ժամը 20:00-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածի 28-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «KIA Cerato Koup» մակնիշի 08 PN 300 պետհամարանիշով ավտոմեքենան:
Մայիսի 14-ին, ժամը 15:14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղում՝ կամրջի մոտ, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Միրաք գյուղի դաշտամիջյան տարածքում՝ կամրջի մոտ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ-131» մակնիշի 19 UL 642 պետհամարանիշով ավտոմեքենան: