Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ արագ արձագանքում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքում խախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերին:
«Ընտրատեղամասերից դուրս խայտառակ ուղղորդումներ են տեղի ունենում, ներսում մեր վստահված անձինք կարողանում են պահել տեղամասերը։ Ընդ որում՝ տեղամասերում ՀՀԿ վստահված անձինք բացակայում են, հանձնաժողովները մեծ մասամբ փաստացի սպասարկում են Հանրապետական կուսակցությանը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Ելք» դաշինքի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով մինչ այս պահն ընտրությունների ընթացքը։
Վերջին երկու օրերի ընթացքում համակարգիչների վրա գրանցված միջազգային վիրուսային գրոհը խափանումների է հանգեցրել 104 երկրում, հայտնել են չեխական Avast ընկերությունում, որը տեղեկատվական անվտանգության ոլորտի ծրագրային ապահովման մշակող է։
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև լրագրողների այն դիտարկմանը, թե ընդդիմադիր գործիչներն անհրաժեշտություն են համարում ՀՀԿ-ի շտաբի մոտ ոստիկանների կողմից հսկողություն սահմանելը:
Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է, տիրում է հարաբերական անդորր: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանային իրավիճակին այս մասին ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ընտրությունների արդյունքները կտեսնենք, ընդհանուր պատկերը կամփոփենք և կանենք մեր արձանագրումը։ Եթե պարամետրերը նույնն են, ինչ խորհրդարանական ընտրություններում, մեր դիրքորոշումն էլ նույնը կլինի»:
Երևանի մշակութային կյանքի անբաժան մասն է կազմում Երևանի Կամերային թատրոնը, որն առանձնանում է իր յուրահատուկ խաղացանկային ձևաչափով և միշտ կարողանում է նրբորեն ներկայացնել հումորով համեմված դառն իրականությունը։ Ինչպե՞ս է դա ստացվում, մեզ հետ զրույցում պարզաբանում է թատրոնի բեմադրիչ, ռեժիսոր Լուսինե Երնջակյանը։
Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղան մայիսի 14-ին մահացել է։
2017թ-ի մայիսի 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 54,083,959 դոլար 483.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է այդ երիտասարդ տարիքում Տ.Մարգարյանը կուտակել իր հարստությունը, սակայն քաղաքապետն ուղիղ պատասխան չտվեց և միայն նշեց, որ ամեն ինչ հայտարարագրում կա, լրագրողները կարող են իր հայտարարագրերն ուսումնասիրել և տեղեկանալ։
Երեւանի թիվ 9/47 ընտրատեղամասում Երևանի ավագանու ընտրություններին իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա ընտրատեղամաս էր եկել կնոջ եւ դուստրերի հետ:
Ասում են՝ մայիսին չի կարելի ամուսնանալ. մայիսը «վայիս» է: Իսկ ո՞վ է ասողը: Ժողովուրդն ասում է՝ պապական խոսք է. «մեծերը որ մի բան ասում են, գիտեն էլի», իսկ Հայ Առաքելական եկեղեցու տեսակետն այս հարցի շուրջ միանգամայն այլ է:
Ամերիկյան MLS առաջնության 11-րդ տուրում Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյք»-ը պարտություն կրել արտագնա խաղում:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախնական տվյալներ մինչև ժամը 11։00-ն Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ՝ ըստ վարչական շրջանների։
«Այս անգամ մենք կարողացել ենք և′ խորհրդարանական, և′ Երևան քաղաքի ընտրական այնպիսի գործունեություն սկսել, որտեղ խախտումներ բացարձակապես չեն լինելու: Այդ փաստն ընդունում են թե′ ընդդիմությունը, և թե′ բոլոր ժամանած դիտորդները: Եթե ինչ-որ տեղ գումար են վերցնում կամ այլ անօրինական գործողություններ են լինում` դրա համար կան համապատասխան մարմիններ, որոնք կարող են բռնել և դատապարտել: Ես այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:
«Ես կարծում եմ, որ վերջին տարիներին Տարոն Մարգարյանը շատ լավ է աշխատել, և Երևան քաղաքը նույնիսկ կոմունիստների ժամանակ այս տեսքը չի ունեցել: Ես էլ այսօր քվեարկեցի հանուն մեր մայրաքաղաքի»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ քվեարկել է հանուն ավելի լավ Երևանի: «Ինչպիսի՞ն կդառնա Երևանը, եթե ընտրվի Տարոն Մարգարյանը» հարցին ի պատասխան Ս. Սարգսյանն ասաց. «Կդառնա ավելի լավը»:
Այսօր 4/53 ընտրատեղամասում մասնակցել եմ Երևանի ավագանու ընտրություններին: Ինչպես նշել եմ լրագրողների հետ ճեպազրույցում, քվեարկել եմ հանուն լավ Երևանի։
«Տարեցտարի մեր ընտրություններն ավելի արդար են և ավելի թափանցիկ, բոլոր ընտրությունների ժամանակ որոշակի դեպքեր լինում են, բայց մենք վստա՞հ ենք, որ դա ընտրակաշառք է: Իրավապահ մարմինները դրանով զբաղվում են, մենք մի նյութով, մի թղթով միանգամից եզրակացություն ենք անում: Մենք ուզում ենք չէ՞ օրենքի երկիր դառնալ, եկեք սպասենք, տեսնենք իրավապահներն ինչ կասեն»,- ասաց Կարեն Կարապետյանը:
«Ժառանգություն» կուսակցությունից հանձնաժողովի անդամ Ռշտուն Մարտիրոսյանը նշեց, որ մինչ այժմ որեւէ խախտում չի գրանցվել: «Այս ընտրատեղամասը միշտ աչքի է ընկել իր կարգապահությամբ: Այստեղ սովորաբար լուրջ խախտումներ չեն լինում»,- ասաց նա:
Մայիսի 14-ին նախորդ տարի Արցախում զոհված Մանվել Գևորգյանի ծննդյան օրն է։ Մանվելն այսօր կդառնար 20 տարեկան։ Ապրիլի 14-ին զոհված Մանվել Գևորգյանը ծառայում էր Մարտունիում։
Մեծ քաղաքի լավն այն է, որ մի ծայրից մյուսը գնալիս կարող ես ավտոբուսում գիրք կարդալ, կամ աչքի անցկացնել օրվա թերթերը, որոնք ոչ մի լավ բան չեն գրում, կամ այն, ինչ գրում են, դժվար է լավ անվանել։
4/1 տեղամասում ընտրողներից մեկը մոտեցել է հանձնաժողովի քարտուղարին ու ասել, որ 1242 հերթական համարի տակ գրանցված Նորայր Ավետիքի Բարսեղյանը մահացած է: Հանձնաժողովի նախագահը հարցում է արել Ոստիկանություն՝ ճշտելու տեղեկատվության ճշմարտացիությունը:
Այսօր` 14.05.2017թ. առավոտյան ժամը 9:35-ի դրությամբ 3/25, 8/51 և 4/53 ընտրատեղամասերի հեռարձակումն արդեն շուրջ 30 րոպե չի գործում:
«Մեր ինժեներներն ավելացրել են վնասաբեր ծրագրի հայտնաբերման ու պաշտպանության միջոցներ, որը ստացել է Ransom:Win32.WannaCryp անվանումը»
«Ոչ մի կասկած չկա, ուղղակի երբ ամեն օր այդ հարցը տալիս եք, մի բան փոխվո՞ւմ է: Երկու օր առաջ հայտարարել եմ, իմ հարցազրույցի մեջ գրված է»:
Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2017 թվականի մայիսի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է շուրջօրյա ռեժիմով:
Մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 750 կրակոց:
1962 թվականին ծնված Կամո Կյուրեղյանը վիրավորվել էր մայիսի 13-ին ականի պայթյունից:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տիկնոջ հետ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն կատարեց 4/53 ընտրատեղամասում: