ՀՀ բնապահպանության նախարարությունը պետբյուջե է մուտքագրել կես միլիոն դրամ

Բնապահպանական պետական տեսչության կողմից ապրիլի 10-12-ն իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է է 870.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 57.44 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Հաշվարկվել է 57.17 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

«Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից անհայտ անձանց վերաբերյալ կազմված ապօրինի ծառահատման 6 արձանագրությունների հիման վրա Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացվել է մասնագիտական տեղազննություն և 39 ծառի համար հաշվարկվել է 4.53 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արձանագրությունները ուղարկվել է Տավուշի մարզային դատախազություն՝ հետագա ընթացք տալու համար: «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված ապօրինի հատված 312 ծառի վերաբերյալ 2 արձանագրությունների հիման վրա հաշվարկվել է 52.56 մլն  դրամ շրջակա միջավայրին հասցրած վնաս: Նյութերն ուղարկվել են Տավուշի մարզային դատախազություն՝ հետագա ընթացք տալու համար:

Լոռու տարածքային բաժինը 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառերի /2 բոխի/ համար հաշվարկվել է 78.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազար դրամ ընդհանուր գումարով, որից՝

Շիրակի տարածքային բաժնի կողմից առանց անթափանց ծածկոցի խիճ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

ՀՀ ԲՆ «Թեժ գծի» ահազանգի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի Գոշ լճի տարածքում: Տավուշի տարածքային բաժնի կողմից  հաշվարկվել է հողային ռեսուրսներին պատճառած 188.6 հազար դրամի նյութական վնաս լճի տարածքում կատարված ապօրինի հողային աշխատանքների համար:

Ապօրինի որսի իրականացման համար

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավվել է 70 հատ /16.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, որը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 4 «Գալիք» մանկապարտեզին: Տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ կազմել է խեցգետնի ապօրինի որսի վերաբերյալ արձանագրություն, կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 300.0 հազար դրամ գումարով և հաշվարկվել է 76.26hազ.դրամ  գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 ֆիզիկական անձի նկատմամբ (1 խմ ապօրինի վառելափայտ տեղափոխելու համար) կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից 2 ֆիզիկական անձանց նկատմամբ (3.3խմ ապօրինի վառելափայտ տեղափոխելու համար) կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 40.26 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 470.0 հազար դրամ գումարով, որից՝

Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 4 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 320.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5 մլն դրամ:

Տեսանյութեր

Լրահոս