Մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, ՀՀԿ շտաբում տեղի է ունեցել բռնություն, բիրտ ուժի ապօրինի և անթույլատրելի կիրառում՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, որի արդյունքում Փոստանջյանի դուստրը տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց՝ ուղեղի ցնցում ախտորոշմամբ:
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները վերլուծել են «WannaCry» անվանումն ստացած գաղտնագրիչով վարակման տեղեկատվությունը. դրան մայիսի 12-ին բախվել են աշխարհով մեկ գործող տարբեր ընկերություններ։ Ինչպես ցույց է տվել վերլուծությունը, գրոհը տեղի էր ունենում Microsoft Security Bulletin MS17-010 հայտնի ցանցային խոցելիության միջոցով։
2017թ. մայիսի 14-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում մայիսի 15-ին՝ ժամը 11-ի դրությամբ, ստացվել է 10 հաղորդում-ահազանգ։
Հայաստանում նախատեսվում է կառուցել «Նոյյան տապան» պատմամշակութային, գիտակրթական համալիր: Այդ նպատակով ստեղծվել է հիմնադրամ, որը կրում է «Կառուցենք ազգովի» խորագիրը: Առաջարկվում է մեկտեղել հայության հնարավորությունները համաշխարհային նշանակության այս ձեռնարկն իրականություն դարձնելու համար:
Եվրամիության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչն արձագանքել է Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենի ձերբակալման փաստին՝ կոչ անելով հարգել ժողովրդավարական չափորոշիչները:
Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության հոբելյանի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ:
Մայիսի 15-ին, ժամը 12.00-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 99 ահազանգ:
Կյանքի 95-րդ տարում վախճանվել է Մոսսովետի անվան թատրոնի ամենատարեց դերասանուհին՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Կարտաշեւան:
Ռուսաստանը հավանություն է տալիս «Մեկ գոտի-մեկ ուղի» նախագծին , ակտիվորեն կմասնակցի դրան, ըստ որում կարեւոր է, որ Եվրասիայի տարածքում ինտեգրացումը հենվի հանրաճանաչ կանոնների վրա եւ կառուցվի թափանցիկ:
Մայիսի 14-ին, ժամը 21-ին, Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 45/1 հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի և դիմել փախուստի:
Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանին, որն իր թեկնածությունն առաջադրել է երկրորդ ժամկետով, ստացել է երկրի նախկին նախագահ Մոհամադ Խաթամիի աջակցությունը, որն Իսլամական Հանրապետության բարենորոգչական շարժման ղեկավարներից մեկն է:
Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորում Եվրոպայի եւ Ասիայի շուրջ 50 երկրներ:
«Ելք» կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 70 հազար 731 կամ 21 տոկոս: «Երկիր ծիրանի» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 26 հազար 109 կամ 7.75 տոկոս: Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 240 հազար 36 կամ 71.25 տոկոս:
ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Արազյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:
«Մեկ գոտի – մեկ ուղի» նախաձեռնության իրագործումը պահանջում է խաղաղ իրադրություն, իսկ մասնակից երկրները պետք է վեճերը լուծեն երկխոսության միջոցով:
Թուրքիայում մի խումբ մտավորականներ հանդես են եկել կոչով՝ հորդորելով երկրում վերացնել մի քանի ամիս շարունակվող արտակարգ դրությունը:
Թուրքիայի ընդհատակյա հանցավոր խմբերի պարագլուխներից մեկը՝ Քուրշաթ Յըլմազը, ով դատապարտված է 66 տարվա ազատազրկման, նոր ցուցմունք է տվել, որտեղ խոսել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության մասին:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակիցները մի քանի արձաններ եւ հարթաքանդակներ ԵՆ ոչնչացրել Սիրիայի արեւելքի Դուրա Եվրոպոս ավանում, ինչի մասին հաղորդել է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը։
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Էյէմսի էյրլայնզ» ավիաընկերությանը տրամադրել է թույլտվություն Հուրգադա-Երևան-Հուրգադա, Շարմ էլ-Շեյխ-Երևան- Շարմ էլ-Շեյխ, ինչպես նաև՝ Հուրգադա-Երևան-Շարմ էլ-Շեյխ երթուղիներով թռիչքներ իրականացնելու:
Երբեք ծխող չեմ եղել, սկսած դպրոցական տարիներից, երբ ընկերներիս մեծամասնությունը ծխում էր: Ճիշտ է, եթե անկեղծ լինենք, այդ գաղտնի ծխելու մեջ կար որոշակի պատանեկան ռոմանտիզմ, սակայն ծխախոտն այդպես էլ չձգեց, իսկ ռոմանտիզմի հետևանքով մանկության ընկերներիս բացարձակ մեծամասնությունն այսօր արդեն նվազագույնը 15 տարվա ծխելու «ստաժ» ունեն…
Եմենի մայրաքաղաք Սանայում, որը գտնվում է հուսի ապստամբների վերահսկողության ներքո, արտակարգ դրություն է հայտարարված խոլերայի բռնկման պատճառով, տեղեկացնում է BBC-ին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
«Շատ տպավորված եմ: Սա ինձ համար մեծ փորձ էր, շատ բան եմ վերցրել, սովորել մրցույթից: Շատ ուրախ եմ, որ ես եղել եմ այդ բեմի վրա: Կարծում եմ, որ ամեն ինչ լավ ստացվեց: Արել եմ այն, ինչ ուզում էի և արել եմ մաքսիմալը: Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ ներկայացրել եմ Հայաստանը»,- ասաց երգչուհին:
Կիբեռանվտանգության բնագավառի մասնագետները կարծում են, որ ավելի քան 1,3 միլիոն համակարգչային համակարգեր մինչ այժմ խոցելի են WannaCry վիրուսի հանդեպ, որի միջոցով մայիսի 12-ին գլոբալ կիբեռգրոհ է իրականացվել:
«Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբույժ Արսեն Բեյբության մանրամասներ է ներկայացրել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դստեր՝ Լիլիթ Դրամփյանի առողջական վիճակի մասին։
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրթիռային ճյուղի գիտնականներին եւ տեխնոլոգներին ցուցում է տվել «պատրաստվել նոր փորձարկումների»:
Քրիստոնեադեմոկրատական միությունը՝ Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, առաջատարն է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասի տարածաշրջանային ընտրություններում:
Ռազմաճակատի այս հատվածում սիրիացի զինծառայողները վերջին երեք ամսվա ընթացքում ազատել են 170 բնակավայրեր: Ներկայում զորքերը հարձակում են ծավալել Մեսքենի ուղղությամբ, որը գտնվում է ռազմական օդակայանից 5 կիլոմետր հեռավորության վրա եւ մնում ԻՊ-ի վերջին հենակետը ջրամբարի մոտ:
Մայիսի 14-ին և լույս 15-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց:
Դիտորդը փորձել է հանձնաժողովի անդամներից ճշտել, թե ով է հանդիսանում նշված անձը, որին ի պատասխան դիտորդին հայտնել են, որ ինքը կարող է մոտենալ այդ անձին և ինքը ճշտել, թե ով է հանդիսանում տվյալ անձնավորությունը։ Դիտորդը մոտեցել է տվյալ անձնավորությանը և պարզել, որ վերջինս հանդիսանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը։