Բաժիններ՝

Ընտրողների մեծ մասը չմասնակցեց ընտրություններին, որովհետև գոհ է եղած վիճակից․ Նաիրա Նահապետյան. aysor.am

ՀՀԿ Երևանի ավագանու թեկնածու Նաիրա Նահապետյանը համոզմամբ ընտրություններին ընտրողների քիչ մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ մարդիկ գոհ են եղած վիճակից, հաղորդում է Aysor.am-ը:։

«Ինչ-որ տոկոս համարեց, որ չպիտի գնա, որովհետև իրենք անգամ հարց չունեին բարձրացնելու։ Երևան քաղաքը գտնվում է ապահով ձեռքերում և շարունակում է իր աշխատանքը։ Դրա համար կարծում եմ, որ մարդիկ չէին ուզում մասնակցել ընտրություններին», – ամփոփելով ընտրությունների արդյունքները՝ ասաց Ն․ Նահապետյանը։

Դիտարկմաը, թե այդ դեպքում ի՞նչը ստիպեց ընտրության գնալ քվեարկողներին, Նահապետյանը նշեց․

«Դրանք այն մարդիկ էին, որոնք ավելի հետաքրքրված էին Երևանի ապագայով։ Դրա համար էլ գալիս էին, բայց այն մարդիկ, որ չէին եկել, կարող եմ ասել, որ գոհ էին։ Երևանցիների մեծ տոկոսը տեսնում է փոփոխությունները»։

Այդուհանդերձ Նաիրա Նահապետյանը չհամաձայնեց այն պնդման հետ, թե մարդիկ ընտրության չեն մասնակցել հավատի բացակայության պատճառով։

«Եթե մարդը հույս չի կապում և չի գնում ընտրության, ուրեմն ինչ-որ պայմանի մեջ է։ Հասկանում է, որ իր համար մեկ է, սենց էլ մնա լավա», – հավելեց նա։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345.226 մարդ՝ ընտրողների 40,99%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս