Բաժիններ՝

Վահան գյուղի ֆերմաներից մեկում 30 գլուխ ոչխար է հոսանքահարվել

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի` Մովսես Բալյանին պատկանող ոչխարաբուծական ֆերմայում անցած գիշեր հոսանքահարման հետեւանքով սատկել են 30 գլուխ մայր ոչխար եւ գառներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, ոչխարաբուծական ֆերմայի տանիքը ունի երկաթե ծածկ, ինչի վրա էլ ընկել է քամու կտրած էլեկտրական լարը՝ սպանելով անմիջական լարման տակ ընկած ոչխարներին:

«Առավոտյան հովիվը գնացել է գոմի դուռը բացելու եւ հոտն արոտի հանելու: Նա եւս հոսանքահարվել է, ինչը, բարեբախտաբար, չի վերջացել մահացու ելքով: Նրա ահազանգով էլեկտրիկը մեկուսացրել է էլեկտրական հոսանքի հաղորդալարը: Դրանից հետո միայն անասնատերերը մտել են ֆերմա: Սատկած անասունները պատկանում են մի քանի տնտեսությունների: Ընդհանուր վնասը կազմում է ավելի քան մեկ միլիոն դրամ: Անասնաբույժի տված եզրակացության համաձայն՝ սատկած կենդանիների միսը պիտանի չի եղել օգտագործման»,-ասաց Գուրգեն Բալյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031