Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի (CEENQA) անդամ:
«Ընտանիքը երեխաներ չուներ, սա առաջին ծնունդն է: Բոլորը ոգևորված են ու ուրախ: Պատրաստվում ենք ամբողջ համայնքով ծափերով դիմավորել մեր հնգյակին»,-ասաց Վահրամ Հակոբյանը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 3-ին ժամը 12.00-17.00 դադարեցվում է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի` Քոչինյան փողոցի ջրամատակարարումը:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտը պայթյուն է իրականացրել ՆԱՏՕ-ի զրահափոխադրիչների շարասյան մոտ: Հարձակման զոհ է դարձել առնվազն ութ մարդ:
Դիմակավորված տղամարդիկ հարձակվել էին աշխատանքից տուն վերադարձող կնոջ վրա:
ԿԸՀ-ն երեկ հրապարակեց պատգամավորի մանդատից հրաժարված թեկնածուների անունները: Ամենաշատը ինքնաբացարկ ներկայացրել են «Ծառուկյան» դաշինքից՝ 23 հոգի, 9-ը՝ ՀՀԿ-ից եւ 3-ը՝ ՀՅԴ-ից: Արդեն այսօր՝ ժամը 15:00-ին, ԿԸՀ-ն նիստ կգումարի եւ կքննի այդ դիմումները, կկազմի արձանագրություն՝ ԱԺ պատգամավորներ գրանցելու եւ մանդատներ տրամադրելու մասին:
Հոլանդիայի խորհրդարանի պատգամավոր եւ Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկուցող Կատի Պիրին քննադատության է ենթարկել Անկարայի նկատմամբ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի քաղաքականությունը:
Ֆրանսիայի մշակույթի շուրջ հազար գործիչներ հավաքվել են Փարիզի Երաժշտավանում, որը նաեւ Երկրորդ Ֆիլհարմոնիա է կոչվում, կոչ անելով խանգարել «Ազգային ճակատ» կուսակցությունից նախագահի թեկնածու Մարին Լը Պենին հաղթելու երկրորդ փուլում:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնայից դեպի հարավարևելք:
2017 թվականի մարտին հանրապետությունում արձանագրվել է անհատական բնակելի տան 357 առուվաճառքի գործարք, այդ թվում` Երևան քաղաքում՝ 101 գործարք, մարզերում՝ 256 գործարք: 2017 թվականի մարտին, 2017 թվականի փետրվարի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 17.0 %-ով, ընդ որում, Երևանում՝ 21.7 %-ով, իսկ մարզերում` 15.3 %-ով:
2017թ. մայիսի 2-ին և լույս 3-ի գիշերը արցախի սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի հետնամասում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին ժամը 20.00-ին դադարեցվել է Գեղարքունիքի մարզի` Սևան քաղաքի` ներառյալ Գոմաձոր թաղամասի, Վարսեր, Գագարինավան, Ցամաքաբերդ գյուղերի, «Սևան» Քրեակատարողական Հիմնարկի ջրամատակարարումը: Նախատեսվում է ջրամատակարարումը վերականգնել մայիսի 3-ին ժամը 20.00-ին: Ընկերությունը հայցում է սպառողների […]
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հորդորել է երկրների ղեկավարներին պաշտպանել ազատ ԶԼՄ-ներին եւ վերջ դնել լրագրողների նկատմամբ հալածանքներին։
Մակեդոնիայի խորհրդարանի շենքում մայիսի 2-ի երեկոյան ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է «Նովա Մակեդոնիա» տեղական թերթի էլեկտրոնային տարբերակը:
«Երկու դեպքերը այնքան տարբեր են, իրականում դրանք երբեք չեն կարող նույն հարթության մեջ գտնվել։ Հրաչյա Հարությունյանը ինքը արդեն դժբախտ պատահարի «զոհերից» մեկն է, որն ուղղակի դատապարտվեց մյուս զոհերի համար։ Իսկ Պերմյակովը ուղղակի կատարյալ հանցագործ է…»,- ասել է նա»:
Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան մայիսի 2-ին կոչ է արել հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի օգտին։
«Եթե փորձենք ընդհանուր ներկայացնել, ապա վիճակը այդքան էլ լավ չէր: Խայտառակ վիճակում էին նաև գյուղեր տանող ճանապարհները: Գյուղացիների մոտ գումար չկար, իսկ գյուղերում՝ աշխատանք: Դրա պատճառով էլ տղամարդիկ հիմնականում մեկնում են այլ երկրներ»,- ասաց Ի.Գալոյանը:
Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների նախաշեմին լույս մայիսի 3-ի գիշերն արձակվել է խորհրդարանը:
Այդպիսի տեղեկություն ես չունեմ, որ դաշինքի հիմքով Սեյրան Օհանյանը կուսակցություն է ուզում բացել: Առաջին անգամ եմ լսում:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը շատ կառուցողական հեռախոսազրույց են անցկացրել եւ հանգամանորեն կարծիքներ են փոխանակել մի շարք հարցերի շուրջ:
Ըստ նախկին նախարար Արարատ Մկրտչյանի՝ եթե կառավարությունը պարտադիր բժշկական ապահովագրության խնդիր է ուզում լուծել, պետք է առաջին հերթին հայեցակարգ մշակի և ներկայացնի քննարկման, քաղաքացիական հասարակությունը պետք է իրազեկված լինի:
Գերմանական «ADK» հանդեսում հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղը նոր սահմանադրություն որդեգրեց. դիտորդների տպավորությունները» վերնագրով ծավալուն հոդված:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 3-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ընդդեմ Թոխմախի» օպերացիայի շրջանակներում պաշտոններից ազատվում են նաեւ Մհեր Սեդրակյանի մտերիմները։ Վերջին մոհիկանը Երեւանի թաղման բյուրոյի («Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ) պետ Վարուժան Սուքիասյանն է, ով, շրջանառվող լուրերի համաձայն, մեկնել է ԱՄՆ»։
Այսպիսով, մի քանի շաբաթ տեւած անորոշությունից հետո խորհրդարանի կազմի առումով իրավիճակը որոշակիանում է, թեեւ, իհարկե, դեռեւս հայտնի են ինքնաբացարկ ներկայացնողները, ինչը հազիվ թե ինքնաբերաբար նշանակի, որ մնացողները երաշխավորված մանդատատեր են: Ամենայն հավանականությամբ, մենք ականատես ենք լինում, այսպես ասած, ցուցակների զտման առաջին փուլին, «առաջին երեսին»:
Զարուհի Փոստանջյանն ու իր թիմակիցներն Էրեբունիում ասում էին, որ միակ ընդդիմադիրը իրենք են։ Մենք «Ելք» դաշինքի պատգամավորներ Էդմոն Մարուքյանին, Արամ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին հարցրեցինք՝ այդ միակ ընդդիմադիրի տիտղոսին ի վերջո ո՞վ է հավակնում։ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենք ջենտլմեն ենք, ինքը ուզում է՝ թող ինքը լինի»։
«Ծառուկյան» դաշինքում ոչ ավել, ոչ պակաս, 23 ընտրված պատգամավոր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ինչի մասին փաստում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ անկախ նրանից վերոնշյալ 23 պատգամավորները տեղյակ են այս մասին, թե ոչ:
Մայիսի 2-ին, ժամը 23:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցում՝ «Շանթ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն օրերս դիմել է դատարան՝ պահանջելով «Դանինի» ՍՊԸ-ից բռնագանձել 51 մլն դրամ՝ ավելի քան 105 հազար դոլար: Հայցի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ «Դանինի» ՍՊԸ-ն չի կատարել ՊՆ հանդեպ պարտավորությունները եւ փորձել «քցել» պետությանը:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: