
Քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Դավթաշենի կամրջից

Մայիսի 3-ին, ժամը 14:03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: