Բաժիններ՝

Մոսկվայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բողոքի ցույց

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում Հայոց ցեղասպանության 102­-րդ տարելիցի կապակցությամբ անց է կացվել բողոքի ցույց: Ցուցարարները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Բողոքի ցույցին ելույթ ունեցան հայ համայնքի ազգային, մշակույթային, քաղաքական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Բորիս Չերնիշևի խոսքով` այս օրը ամբողջ աշխարհը սգում է ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև բոլոր ցեղասպանությունների համար, որոնք կատարվել են մինչ օրս:

«Հայաստանի և Ռուսաստանի պատմությունը դա ոչ միայն երկու երկրների բարեկամության պատմություն է, այլ նաև միասին շատ դժվարություններով անցած պատմություն: Եվ հիմա ՀԱՊԿ-­ի շրջանակներում մենք պայքարում ենք, որպեսզի նման ոճրագործություններ այլևս չկրկնվեն աշխարհում, մենք պայքարում ենք խաղաղության համար»,- ընդգծեց Չերնիշևը:

Ցուցարարները ծածանեցին Հայոց ցեղասպանությունը ընդունած երկրների դրոշները, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաստառներ:

https://www.youtube.com/watch?v=IeAmudGldbc

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս