
1.2 մլն դրամ՝ ՀՀ քննչական կոմիտեի ավտոմեքենաների վերանորոգման համար

Աղվան Հովսեփյանի ղեկավարած ՀՀ քննչական կոմիտեն ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար «Մեգնա» ընկերությանը կվճարի 1.2 մլն դրամ։ Կառավարության կայքի մեկ անձից կատարվող գնումների բաժնից տեղեկանում ենք, որ ընկերությունը սպասարկում է կոմիտեին պատկանող «Nissan Xtrail» և «Nissan Sentra» ավտոմեքենաները։
Այդ գումարի շրջանակներում նախատեսվում է գրեթե «կապիտալ վերանորոգում», այդ թվում՝ շարժիչի յուղ և դրա ու զտիչի փոխարինում, օդի զտիչ և դրա փոխարինում, վառելիքի մղիչ և դրա փոխարինում, վառոցքի մոմ և դրա փոխարինում, ինժեկտորի ֆորսունկա և դրա մաքրում ու տեղադրում, արգելակման կոճղակների փոխարինում, լամպ, հետևի և առջևի հարվածամեղմիչներ և դրանց փոխարինում։ Մատուցվելիք ծառայություններից ամենաթանկարժեքը, թերևս, մեքենաների դիմապակիներն են և դրանց փոխարինումը, մասնավորապես՝ «Nissan Xtrail»-ի դիմապակին արժե 280 հազար դրամ, իսկ «Nissan Sentra»-ինը՝ 362 հազար դրամ։