Բաժիններ՝

Վրաստանում Ռուսաստանի հետ երկխոսության շարունակումը պաշտպանում է հարցվածների 53 տոկոսը. IRI

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հրապարակված հարցման տվյալների համաձայն՝ Վրաստանում հարցվածների 76 տոկոսն այն կարծիքին է, որ երկիրը վատ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, վրաց­ռուսական հարաբերությունները դրական է գնահատում 11 տոկոսը, իսկ 12 տոկոսը՝ ոչ լավ, ոչ վատ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-­ին:

Հարցման մասնակիցների 53 տոկոսը լիովին պաշտպանում է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակումը, իսկ 10 տոկոսը դեմ է դրան: Հետազոտության համաձայն՝ Ռուսաստանի հետ Վրաստանի կառավարության հարաբերությունները շատ դրական է գնահատում հարցվածների 15 տոկոսը, շատ վատ՝ 11 տոկոսը:

Միաջազգային հանրապետական ինստիտուտն ապրիլի 4-­ին հրապարակել է սոցիալական հարցման արդյունքները, որն անցկացվել է ամբողջ երկրում (բացառությամբ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի): Հարցերը, մասնավորապես, վերաբերել են Եվրամիությանը երկրի անդամակցությանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին, ինչպես նաեւ բնակչության քաղաքական նախապատվություններին:

IRI­-ն հարցումն անցկացրել է 2017 թվականի փետրվարի 22-­ից մինչեւ մարտի 8-­ը: Դրան մասնակցել են Վրաստանի ընտրական իրավունք ունեցող 1501 մշտական բնակիչներ: Հարցման անճշտությունը կազմել է 2,5 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս