Բաժիններ՝

Հյուսիային Կորեան բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն է անցկացրել

Հյուսիային Կորեան միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն է իրականացրել: Հրթիռի արձակումը հաստատել է ԱՄն-­ի զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը, տեղեկացնոմ է  անելով BBC­-ին:

Ցամաքային բազավորման հրթիռն արձակվել է Կորեական թերակղզու արեւելյան ծովափի զինափորձարանից եւ շարժվել Ճապոնիայի ուղղությամբ:

Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ հրթիռը չի հասել Ճապոնիայի ջրատարածք եւ ընկել է Ճապոնական ծովի չեզոք ջրերում:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ թռիչքը շարունակվել է 9 րոպե, այդ ընթացքում հրթիռն անցել է մոտավորապես 60 կիլոմետր տարածություն:

Հյուսիսկորեական ռազմավարական զենքի հերթական փորձարկումը տեղի է ունեցել ԱՄՆ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցից մեկ օր առաջ: Սպասվում է, որ ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ ՉԺՀ­-ի ղեկավարի բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կդառնա Փենյանի հրթիռամիջուկային հավակնությունների զսպման խնդիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս