ԻՊ-ի ներկայացուցիչներն ուղերձ են հղել ամերիկացիներին
«Իսլամական պետության» ներկայացուցիչները ուղերձ են հղել ամերիկացիներին, որում հիշատակել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին նրա ընտրվելու պահից ի վեր առաջին անգամ: Այդ մասի ին հայտնել է The Hil-ը:
«Դուք սնանկացել ենք, եւ ձեր կործանման նշաններն ակնհայտ են ցանկացած աչքի համար»,-ասված է հայտարարության մեջ, որը տեսագրել է Աբի ալ Հասան ալ Մուհաջիր անվամբ ահաբեկիչը եւ տարածվել Tеlеgram մեսենջերի միջոցով:
«Հարկավոր չեն այն բանի ապացույցներ, որ ձեզ ապուշ մեկն է կառավարում, որը գաղափար չունի, թե ինչ են Սիրիան, Իրաքը կամ իսլամը»,-հավելում է նա:
Ուղերձում ասված է, որ Թրամփն ԻՊի դեմ պայքարը դարձրել է իր քաղաքականության գերակայությունը, Ամերիկային կանխագուշակում են «մահ չարությունից», հաղորդելէ «Ինտերֆաքս»-ը: