
Մետրոյում ահաբեկչության ենթադրյալ կատարողի ծնողները Ղրղզստանից ժամանել են Պետերբուրգ

Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած ենթադրյալ մահապարտ ահաբեկիչ Ակբարժոն Ջալիլովի ծնողները Ղրղզստանից ժամանել են Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք, ինչի մասին հայտնել է «Ռոսիա-24» հեռուստաալիք։
Ինքնաթիռը, որով ժամանել են Ջալիլովի հայրն ու մայրը, Սանկտ Պետերբուրգում վայրէջք է կատարել ապրիլի 5-ին:
«Ես դրան չեմ հավատում»,-սրանք են այն միակ խոսքերը, որոնք լրագրողներին ասել է ենթադրյալ ահաբեկչի մայրը: Ջալիլովի ծնողները կմասնակցեն ահաբեկչության մեջ կասկածվողի նույնականացման ընթացակարգին, ինչպես նաեւ կհարցաքննվեն քրեական
գործը վարող քննիչների կողմից: