Բաժիններ՝

Մեյը պատրաստ է Brexit-ից հետո երկարացնել երկիր ԵՄ-ի քաղաքացիների ազատ մուտքի իրավունքը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասել է, որ երկիր ազատ մուտքի Եվրամիության քաղաքացիների իրավունքը կարող է շարունակել գործել նաեւ Brexit-­ից հետո, տեղեկացնում է BBC-­ին:

Նրա խոսքով՝ «ներդրման» առաջին փուլը կսկսվի, հենց որ համաձայնություն ձեռք բերվի դուրս գալու շուրջը, սակայն բիզնեսին եւ կառավարություններին որոշ ժամանակ կպահանջվի նոր կանոններին հարմարվելու համար:

Հորդանան եւ Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ ելույթ ունենալով լրագրողների առջեւ՝ վարչապետը հայտարարել է.

«Հենց որ մենք գործարք կնքենք, հենց որ համաձայնության գանք, թե ինչպիսին են լինելու նոր հարաբերությունները, անհրաժեշտ կլինի ժամանակ տրամադրել, որի ընթացքում գործարարությունը եւ կառավարությունները կհարմարեցնեն համակարգերը եւ այլ բաներ, կախված գործարքի բնույթից»:

Մեյի հայտարարություններն «ակնհայտորեն բաց են թողնում ազատ տեղաշարժման հնարավորությունը, գոնե ժամանակավոր»,-կարծումէ BBC­-ի քաղաքական խմբագիր Ջոն Փինաարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս