ՀՀԿ-ում «ասող» է փոխվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` իրավաբանական տարաձայնություններ են ծագել նոր խորհրդարանի աշխատանքային մեկնարկի առնչությամբ` հենց ՀՀԿ-ում: Հրայր Թովմասյանը պնդել է, որ պետք է անդրանիկ նիստը կայանա ապրիլի 27-ին, Դավիթ Հարությունյանը` մայիսի 31-ին, երբ լրանում է նախկին խորհրդարանի «կալենդար» ժամկետը:
Մեր հարցին ի պատասխան` նախորդ օրը ՀՀԿ-ից ասել էին, որ դեռ պետք է խորհրդակցվի սահմանադրագետների հետ: Սակայն, ինչպես երեւում է, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. ՀՀԿ-ում այս առնչությամբ նույնպես «սերնդափոխություն» է տեղի ունեցել, եւ «ասողն» այլեւս ոչ թե Դավիթ Հարությունյանն է, այլ Հրայր Թովմասյանը, եւ անցել է հենց նրա տեսակետը:
Չնայած ԱԺ անդրանիկ նիստն առաջ բերելու խնդրում մեկ այլ նրբություն եւս կա. ՀՀԿ-ում անընդունելի են համարել երկու ամսվա խորհրդարանական պարապուրդը, ավելին` զավեշտ են համարել նոր ձեւավորված պառլամենտի պայմաններում հին խորհրդարանի նիստեր գումարելու, քվորում չլինելու հանգամանքը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: