Բաժիններ՝

ԳՖՀ-­ում գտնվող գրեթե 268 հազար սիրիացիներ իրավունք ունեն երկիր բերել իրենց ընտանիքներին. Bild

Գերմանիայի տարածքում գտնվող մոտավորապես 267,5 հազար սիրիացի փախստականներ իրավունք ունեն երկիր բերել իրենց ընտանիքներին: Այդ մասին  հայտնել է Bild թերթը՝ վկայակոչելով կառավարության ներքին փաստաթուղթը, որում վերլուծվում են միգրացիոն ճգնաժամի հետեւանքները:

Վերը նշված փախստականների համար չի գործում ընտանիքների հետ վերամիավորվելու սահմանափակումը, որը նախատեսված է օտարերկրացիների կեցության մասին համապետական օրենքով: Միեւնույն ժամանակ միգրանտները, որոնք ԳՖՀ­-ում օգտվում են սահմանափակ (այսպես կոչված սուբսիդավորված) պաշտպանությունից, կարող են իրենց ընտանիքները Գերմանիա կանչել միայն երկու տարի անց:

«Սուբսիդավորված» պաշտպանությունը տրամադրվում է այն մարդկանց, որոնց վրա չի տարածվում փախստականների կարգավիճակի մասին Ժնեւի կոնվենցիայի գործողությունը, բայց որոնք չեն կարող հայրենիք ուղարկվել, եթե այնտեղ նրանց սպառնում են կտտանքներ կամ, օրինակ, մահապատիժ: Նրանց, որպես կանոն, տրամադրվում է ԳՖՀ-­ում մեկամյա կեցություն, որն այնուհետեւ երկարացվում է:

«Միգրացիոն ճգնաժամի հետեւանքներն զգացվելու են տասնամյակների ընթացքում: Դրանց մասշտաբներն առայժմ հնարավոր չէ կանխատեսել»,­հրատարակությունը մեջբերել է Քրիստոնեասոցիալական միության ներքին գործերի փորձագետ Հանս Պետեր Ուլի խոսքը: Bild-­ը հիշեցրել է, որ ընդամենը միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար միայն 2016 թվականին Գերմանիան ծախսել է շուրջ 22 մլրդ եվրո, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս