Բաժիններ՝

Ֆրանսիայի ԱԽ-­ն Սիրիայում քիմիական զենքի կիրառումը ռազմական հանցագործություն է համարում

Ֆրանսիայի Անվտանգության խորհուրդը՝ հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ղեկավարությամբ, քննարկել է Սիրիայի Իդլիբի նահանգի իրադրությունը եւ միջազգային հանրակցությանը կոչ է արել արձագանքել ռազմական հանցագործությանը՝ քիմիական զենքի կիրառմանը։

«Անվտանգության խորհուրդն իր վրդովմունքը հայտնեց Սիրիայում քիմիական զենքի կիրառման կապակցությամբ եւ միջազգային հանրակցությանը կոչ է անում գնահատական տալ այդ ռազմական հանցագործությանը»,­-ասված է Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ապրիլի 4-­ին հայտարարել է Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի կիրառմամբ գրոհի 80 զոհերի եւ 200 վիրավորների մասին: Գրոհի պատասխանատվությունն ընդդիմադիրները բարդել են Սիրիայի կառավարական զորքերի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս