
Եվտուշենկոյի «Բերինգի թունելը» վերջին վեպը կհրատարակվի 2017 թվականին

Բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի «Բերինգի թունելը» վեպը, որի վրա նա աշխատել է մինչեւ իր կյանքի վերջին օրը, հավանաբար, կհրատարակվի արդեն այս տարի: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է բանաստեղծի այրին՝ Մարիա Եվտուշենկոն:
«Դա ավանդական վեպ չէ, պարզաբանել է նա: Դրանք նովելներ են, նրա հիշողությունները պատերազմական մանկության, Ամերիկա ուղեւորությունների, կյանքի տարբեր իրադարձությունների մասին: Միեւնույն ժամանակ գլխավոր գործող անձն ինքը չէ, թեեւ վեպի հիմքը գրողի սեփական փորձն է»:
Եվգենի Եվտուշենկոն վախճանվել է ապրիլի 1-ին կյանքի 85-րդ տարում ուռուցքային հիվանդությունից ԱՄՆ-ի Թալսա քաղաքի (Օկլահոմայի նահանգ) հիվանդանոցում, որտեղ նա բուժվում էր մարտի 12-ից: Ապրիլի 5-ին Թալսայում կկայանա բանաստեղծի հետ նրանց հրաժեշտը, ովքեր նրան գիտեին «ամերիկյան կյանքից»: Բանաստեղծին հողին կհանձնեն Մոսկվայի մարզի Պերեդելկինո ավանում: Քաղաքացիական հոգեհանգիստը պլանավորված է Մոսկվայում ապրիլի 11-ին, այն կկայանա Գրողների տանը: