Ինչո՞ւ էր Մխիթարյանը բացակայում «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմից
Անգլիայի առաջնության 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցում էր «Էվերթոնի» հետ: Մինչև խաղի վերջին րոպեն մանչեսթերցիները պարտվում էին 0:1 հաշվով, սակայն 94-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը:
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ միայն 65-րդ րոպեին: Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչու է Մոուրինիոն Մխիթարյանին թողնում պահեստայինների նստարանին այն դեպքում, երբ թիմն ունի կադրային խնդիրներ, իսկ Խուան Մատան դեռ երկար ժամանակ դուրս չի գա խաղադաշտ:
Պորտուգալացի մասնագետը շատ կարճ է պատասխանել այս հարցին՝ նշելով, որ դժգոհ է հայ ֆուտբոլիստի ցուցադրած խաղից վերջին հանդիպումում, և դա է նրա չխաղալու միակ պատճառը: Հիշեցնենք, որ վերջին խաղերում Մոուրինիոն հաճախ է դժգոհում ոչ միայն հայ ֆուտբոլիստից, այլև կիսապաշտպանության գոտում գործող մյուս ֆուտբոլիստներից:
Սիրարփի Աղաբաբյան