ՊԵԿ-ը պարգևատրել է նոր «չեմպիոններին» (ցանկ)
                                    Պետական եկամուտների կոմիտեն ամփոփվել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 5-րդ փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 31-ին հավաստագրեր է հանձնել ևս 13 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 20 ներկայացուցիչներից 7-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 111 տնտեսվարողներ, որոնցից 76-ի դիմումը բավարարվել է, 34-ինը՝ մերժվել, իսկ 1 դիմում ուսումնասիրության ընթացքում է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:
Օրինապահ հարկ վճարողների ցանկ
- Ա/Ձ ՍՈՒՐԵՆ ՂԱԼԱՉՅԱՆ
 - «ՍՄԲՈՒԼ» ՍՊԸ
 - «ԶԵՆՏԱ» ՍՊԸ
 - Ա/Ձ ԱՐՏԱՇ ՀԱԿՈԲՅԱՆ
 - «ՀԻԼԿՈ» ՍՊԸ
 - «ԳՐԱՆԴԵ ԼՈՒՉԵ» ՍՊԸ
 - «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ
 - «ՆՈՒՌ ԿՐԵԱՏԻՎ» ՍՊԸ
 - «ԱԿՈՒՆՔ-ՖԻՐՄԱ» ՍՊԸ
 - Ա/Ձ ԶՈՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
 - «ԼՈՄԲԱՐԴԻԱ» ՍՊԸ
 - «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ
 - Ա/Ձ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    