Բաժիններ՝

Թրամփն ափսոսանք է հայտնել, որ Ֆլինն ստիպված է անձեռնմխելիություն խնդրել «վհուկների որսի» պայմաններում

ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփն ափսոսանք է հայտնել այն բանի կապակցությամբ, որ ազգային անվտանգության հարցերով իր նախկին օգնական Մայքլ Ֆլինն ստիպված է իրավաբանական անձեռնմխելիության երաշխիքներ պահանջել Ռուսաստանի կառավարության հետ ենթադրվող կապերի շուրջ Կոնգրեսի անդամների առջեւ ելույթ ունենալուն համաձայնելու դիմաց։

Ինչպես նա գրել է Twitter սոցցանցի իր էջում, այդ անհրաժեշտությունը թելադրված է «վհուկների որսով», որով զբաղված են ամերիկյան ԶԼՄ­-ներն ու քաղաքական ընդդիմությունը:

«Մայքլ Ֆլինն ստիպված է անձեռնմխելիություն խնդրել, որովհետեւ դա վհուկների իսկական որս է, որն աներեւակայելի մասշտաբներով ծավալվել  ԶԼՄ­-ների եւ դեմոկրատների կողմից»,­-նշել է պետության ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031