«Հայը Սփյուռքում կամ հայրենիքում պետք է իր անհատական որոշման հնարավորությունն ունենա». Արսինե Խանջյան

«Ցանկանում ենք, որպեսզի Սփյուռքի մասնակցությունը հայաստանյան կյանքին օգտակար դառնա»,- այսօր այս մասին «Սփյուռքի հայտնի հայերը ընտրություններին՝ որպես դիտորդ» թեմայով մամլո ասուլիսի ընթացում ասաց կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը։

Նա տեղեկացրեց, որ որոշում կայացրեցին՝ որպես դիտորդներ մասնակցել կիրակի օրը ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որպեսզի Սփյուռքի մասնակցությունը հայաստանյան կյանքին դառնա օգտակար։

«Մեր գաղափարն այն էր, որ մշակեինք ժողովրդի մոտ անձնական հարաբերություններ քաղաքացիական մթնոլորտում անհատական որոշումներում։ Բոլորս էլ որոշեցիք, որ ժամանակն է, որպեսզի նոր մոտեցում ունենանք, որ հայը Սփյուռքում կամ հայրենիքում ունենա իր անհատական որոշման հնարավորությունը։ Հստակ էր, որ սա պետք է դառնա քաղաքացիական մասնակցություն ամենահնարավոր ժողովրդավարական հենքի վրա։ Մենք չենք կարող քվեարկել, բայց իբրև դիտորդ՝ հնարավորություն ունենք մասնակցելու»,- ասաց Արսինե Խանջյանը։

Նա նշեց, որ կիրակի օրն աշխատելու են՝ որպես շրջիկ դիտորդներ, շրջելով թե՛ Երևանի, թե՛ Երևանից դուրս տեղակայված ընտրատեղամասերում, բաժանվելով երեք խմբի։ «Շրջելու ենք ընտրատարածքներում, վերադառնանք Երևան օրվա վերջում՝ սպասելով ընտրությունների արդյունքներին»,- ասաց Խանջյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս