Բաժիններ՝

«Եթե Ռունին ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», ապա պետք է հարգել նրա որոշումը». Փոլ Սքոուլզ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը կիսվել է «Կարմիր սատանաների» կազմում Ուեյն Ռունիի ապագայի վերաբերյալ կարծիքով:

«Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ անհավանական ֆուտբոլիստ է: Եվ հիմա, ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է նրանից կախված լինի: Եթե նա ցանկանում է մնալ, դա հրաշալի է, բայց եթե նա որոշի հեռանալ, բոլորը պետք է հարգեն նրա որոշումը:

Նա այնքան շատ բան է նվաճել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, խփել է անհավանական շատ գոլեր: Ես կարծում եմ, որ նա իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ»,- ասել է Սքոուլզը:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Ռունին, ով դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն, «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում հայտնվել է 9 անգամ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս