Բաժիններ՝

ԱՄՆ­-ը շատ համեստ ակնկալիքներ ունի Ռուսաստանի հետ համագործակցության առթիվ. Մեթիս

ԱՄՆ-­ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ համեստ ակնկալիքներ ունի Ռուսատանի հետ համագործակցության առթիվ: Համապատասխան հայտարարությունը նա արել է մարտի 31-­ին Լոնդոնում:

«Ներկայում Ռուսաստանն ընտրում է ռազմավարական հակառակորդի ուղին, հենց այս պատճառով էլ մենք կարող ենք շատ համեստ ակնկալիքներ ունենալ այն առթիվ, թե որտեղ կարող ենք համագործակցել Ռուսաստանի հետ այն բանի համեմատությամբ, ինչ մենք ունեինք 5 ­10 տարի առաջ»,­-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս