«Եթե ես լինեի վարչապետի փոխարեն…». Թանկյանը՝ Կարեն Կարապետյանի մասին

«Ես առաջին հերթին՝ օրենքի գերակայություն կպարտադրեի»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով և գնահատելով ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը։

Նա ասաց, որ դժվար է գնահատել նոր վարչապետի գործունեությունը, քանի որ կարճ ժամանակ է, ինչ ՀՀ-ն նոր վարչապետ ունի։ Բայց, ըստ նրա, հարցը և դրա պատասխանը պետք է փաստերը հաշվի առնելով դիտարկել։

«Օրինակ՝ նա ասել է, որ վարչական ռեսուրսները չեն կարող կիրառվել ընտրական նպատակներով, չէ՞, բայց կան դեպքեր, երբ օգտագործվել են նման ռեսուրսներ։ Մենք տեսնո՞ւմ ենք որևէ մեկին բանտում կամ պատժված դրա համար։ Չենք տեսնում։ Նման օրինակները բազմաթիվ են։ Միևնույն ժամանակ երևում է, որ նա փորձում է որևէ փոփոխություն անել, փորձում է ոգեշնչել։ Բայց այնուամենայնիվ, դա ձեր որոշումն է, մենք չենք այդ որոշումը ձեզ համար կայացնողները։ Եվ քանի որ նա է վարչապետը, և օրենքի գերակայությունը նրա պարտականության մի մասն է, եթե ես լինեի իր փոխարեն, բնականաբար, օրենքի գերակայություն կպարտադրեի առաջին հերթին»,- ասաց Սերժ Թանկյանը։

Տեսանյութեր

Լրահոս