Բաժիններ՝

«Այցելելու ենք Արցախ». Սերժ Թանկյան

«Արդարություն Հայաստանում» արշավի Սփյուռքի հայտնի հայերը ՀՀ-ում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո այցելելու են նաև Արցախ։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը։ Նա մանրամասնեց, որ Արցախ են այցելելու իրենց ողջ խմբով։

Իր հերթին՝ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն ասաց, որ Արցախը դիտարկում են՝ որպես իրենց ազգային պատկանելության մի մաս և պարտականություն։ «Մեր պարտականությունները պետք է իրականացնենք, իսկ Արցախը պատկանում է մեր պատկանելությանը։ Այդ զինվորները, որ պայքարում են մեր ազգի համար, այդ զինվորները մեծ թվով ՀՀ քաղաքացիներ են, և Արցախը մեր ընդհանուր տարածքն է, մեկ երկիր, մեկ հող»,- ասաց Արսինե Խանջյանը՝ կարևորելով իրենց առաջիկա այցն Արցախ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031