Չրերի բուժիչ հատկությունները, որոնց մասին չգիտեք
Fithacker.ru կայքը գրում է, որ չրերը բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն, որոնց մասին գիտեն քչերը։
Արմավը կօգնի մրսածության և գլխացավի դեպքում։ Այն կարող է բարձրացնել նաև աշխատունակությունը։
Սև սալորի չիրը կարգավորում է նյութափոխանակության համակարգը և լավացնում տեսողությունը։
Ծիրանի չիրը հարուստ է կալիումով. այն օգնում է սիրտ-անոթային համակարգին և պայքարում ջղաձգումների դեմ։
Նյարդային համակարգի աշխատանքի համար շատ օգտակար է չամիչը։ Այն լավացնում է նաև բերանի խոռոչի վիճակը և ակտիվորեն պայքարում միկրոբների դեմ։
Չարորակ նորագոյացությունների պրոֆիլակտիկայի համար հրաշալի միջոց է թուզը։ Այն կանխարգելում է նաև թրոմբների ձևավորումը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը