Բաժիններ՝

Ֆրանսուհուն 68 եվրո են տուգանել փողոցում գիրք թողնելու համար

Փարիզի ոստիկանությունը մայրաքաղաքի մի բնակչուհու 68 եվրո է տուգանել այն բանի համար, որ նա գիրք է թողել փողոցում: Այդ մասին, հայտնել  է France Bleu ռադիոկայանը:

Գվենել անունով կինը հունվարի վերջին ցանկացել է իր ընթերցած գիրքը հանձնել մեկ ուրիշի, սակայն գրախանութում դարակներ չի գտել գրականության փոխանակման համար: Այդ ժամանակ նա որոշել է պարզապես ժողովածուն թողնել փողոցում, խանութի ցուցափեղկի հարեւանությամբ:

Ֆրանսուհին, որն իր ընթերցած գրքերն արդեն մի քանի անգամ տվել է ուրիշներին, ձերբակալվել է ոստիկանների կողմից: Նրան տուգանք են սահմանել հասարակական վայրում աղբ կուտակելու համար:

Տուգանքի չափը կազմել է 68 եվրո. այս գումարով Ֆրանսիայի մայրաքաղաքում պատժում են նրանց, ովքեր ծխախոտի մնացորդը նետել են մայթի վրա կամ չեն մաքրել շների թողած կեղտը:

Վշտացած Գվենելը տուգանքի մասին պատմել է սոցիալական ցանցերում: Այն բանից հետո, երբ պատմությունը հայտնվել է ԶԼՄ-ներում, Փարիզի քաղաքապետարանը կնոջ համար պատիժը չեղարկելու որոշում է ընդունել:

«Սխալմունք է եղել: Փարիզը սիրում է գրքեր եւ նրանց, ովքեր դրանք փոխանակում են: Մենք չեղարկում ենք տուգանքը»,- գրել են քաղաքային վարչակազմի ներկայացուցիչները Twitter-ում Ֆրանսիայի մայրաքաղաքի պաշտոնական օգտահաշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս