Հայտնի է, թե արդյո՞ք Մխիթարյանը կխաղա Անգլիայի գավաթում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքակնի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց էր թողել Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակիչը՝ վատառողջ լինելու պատճառով:
Այս խաղից հետո լրագրողները հետաքրքրվել են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյից, թե արդյո՞ք Մխիթարյանը կկարողանա խաղալ կիրակի կայանալիք Անգլիայի գավաթի խաղում:
«Մխիթարյանը մրսած էր և մի փոքր հարբուխ ուներ, այդ իսկ պատճառով ստացավ հանգստի հնարավարություն: Նա արդեն լավ է և կխաղա կիրակի»,- նշել է պորտուգալացի մանագետը:
«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 19-ին Անգլիայի գավաթի շրջանակներում՝ «Բլեքբերն Ռովերսի» հետ:
Սիրարփի Աղաբաբյան