
«Երբեք չեմ վերադառնա «Բարսելոնա»՝ որպես մարզիչ». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ երբեք չի վերադառնա «Բարսելոնա», որին մարզել է 2008-2012թթ.: Բացի այդ, Պեպն ընդգծել է, որ չի պլանավորում «Մանչեսթեր Սիթի» հրավիրել «կապտանռնագույնների» առաջատար Լիոնել Մեսսիին:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Մեսսին ուզում է, որպեսզի «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վերադառնա «Քամփ Նոու»:
«Երբեք չեմ վերադառնա «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնին: Իմ ժամանակն այնտեղ անցել է:
Մեսսին «Մանչեսթեր Սիթիո՞ւմ»: Ես բազմիցս ասել եմ, որ ուզում եմ Մեսսին կարիերան ավարտի «Բարսելոնայում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը