Բաժիններ՝

Պերեսը պատրաստվում է հեռանալ Մադրիդի «Ռեալից». Ո՞րն է պատճառը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է թողնել իր պաշտոնը:

Իսպանական մամուլը նշում է, որ Պերեսը ստիպված է լքել իր պաշտոնը՝ ներակումբային սկանդալի պատճառով: Սակայն «Արքայական ակումբին» մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Պերեսը պարզապես ցանկանում է հանգստանալ և ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Հաղորդվում է նաև, որ Պերեսը չի լինի ակումբի նախագահը, բայց կշարունակի որևէ սիմվոլիկ պաշտոն ունենալ թիմում:

Հիշեցնենք, որ Պերեսը եղել է մադրիդյան ակումբի նախագահը 2003-2006 թվականներին, այնուհետև երեքամյա դադարից հետո վերադարձել է մադրիդյան թիմ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս