Բաժիններ՝

Աշխարհի TOP-20 կայքերը՝ ըստ Similarweb համակարգի

Աշխարհի առաջատար կայքերի վարկանիշային աղյուսակը, որը կազմում է Similarweb համակարգը, գլխավորում է Google.com-ը։ Facebook սոցիալական ցանցը երկրորդն է, իսկ YouTube-ը՝ երրորդը։

Վարկանիշային աղյուսակը կազմվում է ոչ թե միայն այցելությունների թվի հիման վրա, այլ հաշվի են առնվում մի շարք այլ չափանանիշներ. օրինակ՝ այցելության միջին տևողությունը, մեկ այցելության ընթացքում դիտվող էջերի քանակը, այսպես կոչված, bounce rate-ը (այն այցելուների կշիռն է, որոնք 1 էջ դիտելուց հետո լքում են կայքը)։

Ամեն դեպքում, ներկայացված կայքերը նաև ամենաայցելվող կայքերն են։ Օրինակ՝ Google.com-ը 2017 թվականի հունվարին ունեցել է 31.1 մլրդ այցելություն, Facebook-ը՝ 25.4 մլրդ, YouTube-ը՝ 22.2 մլրդ և այլն։

Ուշագրավն այն է, որ վարկանիշային աղյուսակում ներկայացված են նաև Google-ի տեղայնացված կայքերը։ Օրինակ, Google.co.uk բրիտանացիների համար նախատեսված կայքը 13-րդ տեղում է։

Առաջատար կայքերի քսանյակում տեղ են գտել ռուսաստանյան 4 կայքեր՝ VK.com (Vkontakte, 4-րդ տեղ, 2.6 մլրդ այցելություն), Yandex.ru (11-րդ տեղ, 2.6 մլրդ այցելություն), OK.ru (Odnoklassniki սոցցանց, 16-րդ տեղ, 1.4 մլրդ այցելություն) և Mail.ru (18-րդ տեղ, 2 մլրդ այցելություն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս