
Ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատի դահլիճում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը մրցեցին չորս քաշային կարգերում:
61 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպին դարձավ Վալոդյա Ֆրանգուլյանը, երկրորդ տեղում Վաղինակ Մաթևոսյանն էր, իսկ երրորդ տեղում Աշոտ Վալիքյանը և Արթուր Պապոյանը:
70 կգ քաշային կարգում առաջին պատվավոր տեղը գրավեց Վալտեր Մարգարյանը, երկրորդ տեղում Խաչատուր Պապիկյանն էր, երրորդում Արման Անդրեասյանը և Մհեր Մարկոսյանը:
86 կգ քաշային կարգում ոսկե մեդալի արժանացավ Վահիկ Թամրազյանը, արծաթե մեդալակիր դարձավ Մարզպետ Գալստյանը, իսկ բրոնզե մեդալներ նվաճեցին Հովհաննես Մխիթարյանը և Մերուժան Զադոյանը:
Գերծանր` 125 կգ քաշային կարգում անպարտելի էր Անդրանիկ Գալստյանը, նրան զիջեցին երկրորդ տեղը գրաված Ավագյան Հովհաննեսը և երրորդ տեղը գրաված Գոռ Գալոյանը