Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 53 տոկոսով
Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին արտահանվել է 392,1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: ԵԱՏՄ երկրների վիճակագրական տվյալների բազայից տեղեկանում ենք, որ 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշն ավելացել է 53 տոկոսով: 2016 թվ ականի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան է ներմուծվել 1 մլրդ 75,2 մլն դոլարի արտադրանք` աճելով 8,7 տոկոսով:
Բելառուսից ԵԱՏՄ արտահանման ծավալները կազմել են 11 մլրդ 255,1 մլն դոլար` ավելանալով 2,2 տոկոսով:
Ղազախստանից ԵԱՏՄ անդամ երկրներ է արտահանվել 3 մլրդ 917,6 մլն դոլարի արտադրանք, ինչը 2015 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել է 23,5 տոկոսով:
Ղրղզստանից արտահանվել է 417,5 մլն դոլարի արտադրանք` աճելով 4,4 տոկոսով: ՌԴ-ից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումը կազմել է 26 մլրդ 554,1 մլն դոլար` նվազելով 7,9 տոկոսով:
ԵԱՏՄ անդամ երկրների միջև 2016 թվականի հունվար-դեկտեմբերին իրականացվել է 42.5 մլրդ ԱՄՆ դոլարի առևտրաշրջանառություն` 2015 թվականի համանուն ցուցանիշի համեմատ նվազելով 6.7 տոկոսով: Հայաստանի մասնաբաժինը կազմում է 0.9 տոկոս: