
Ռունին մինչև փետրվարի վերջ կարող է տեղափոխվել չինական ակում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարող է շարունակել կարիերան Չինաստանում:
Մանկունյանցիների ղեկավարությունը կարող է չինական ակումբից ընդունել հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ առաջարկությունը, քանի որ Չինաստանում տրանսֆերային պատուհանը փակվում է փետրվարի 28-ին:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, հարձակվողի նկատմամբ հավակնություններ ունեն «Գուանչժոու Էվերգրանդը» և «Բեյցզին Գուանը»: Գործարքի իրականացման դեպքում Ռունին կստանա պայմանագիր՝ տարեկան 32 մլն ֆունտ աշխատավարձով:
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունիի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2018թ. ամառը: Transfermarkt-ը Ռունիին գնահատում է 30 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը