
«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին մասնակցության ավելի քան 11 հազար տոմս է վաճառվել

Ուկրաինայի մայրաքաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին մասնակցության ավելի քան 11 հազար տոմս է վաճառվել երեք օրում: Այս մասին տեղեկացրել է «Եվրատեսիլ» մրցույթի տոմսերի վաճառքով զբաղվող պաշտոնական ծառայությունը` «Concert.ua»-ն:
«Այսօրվա դրությամբ մշակվում են պատվիրակությունների, մասնակիցերկրների դեսպանատների, մրցույթի գործընկերների, հովանավորների դիմումները եւ քվոտաները` տոմսերի ձեռքբերման հետ կապված»,- նշված է հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ, թողարկվել է 70 հազար տոմս: Ավելի վաղ «Concert.ua»ի ներկայացուցիչը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է, որ ամենաէժան տոմսերը արժեն 8 եվրո, ամենաթանկարժեքները` 500 եվրո: «Սև շուկայում» տոմսերի գինը 35 անգամ ավելի թանկ է:
«Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը`մայիսի 13-ին: «Եվրատեսիլ» երգի մրցույթում 2016 թվականին հաղթել է Ուկրաինան ներկայացնող հայազգի երգչուհի Ջամալան: