
«Մենք սովոր չենք լինել այնպիսի թոփ ակումբ, ինչպիսին «Չելսին» է». Յուրգեն Կլոպ

Մարզիչը դժգոհել է ձմեռային խնդիրներից:
Դեկտեմբերը և հունվարն ակումբի համար դարձան աշխատանքի վատագույն շրջան: Դեկտեմբերին մենք բաց թողեցինք ֆուտբոլիստներին և ստացանք կոշտ օրացույց, և դուք տեսաք ֆիզիկական վիճակի տարբերությունը:
Մի քանի գործոններ ազդեցություն ունեցան մեր խաղի վրա, մենք շատ էինք շեղ խփում, հաճախ հայտնվում էինք խաղից դուրս վիճակում: «Լիվերպուլը» կարող էր 2, 3 կամ 4 միավոր ավելին ունենալ: Մենք սովոր չենք լինել այնպիսի թոփ ակումբ, ինչպիսին «Չելսին» է, և ավարտել խաղը 2:0 հաշվով»,- Կլոպի խոսքերն է մեջբերում RTE-ն:
Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլը» գրավում է 5-րդ տեղը:
Դեկտեմբերի 31-ից անցկացրած 6 խաղերում Կլոպի թիմը միայն 1 հաղթանակ է տարել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը