ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների:
Թուրք զինծառայողները ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 34 զինյալի Սիրիայի տարածքին հասցված հարվածների հետևանքով, հայտնում է Reuters-ը:
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կոորդինացիոն ռուսական կենտրոնի պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն հայտարարել է, որ Դամասկոսի Արևելյան Գուտա արվարձանում «լռության ռեժիմը» ևս երկու օրով երկարեցվել է, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ-ի վարչակազմը չպետք է գաղտնազերծի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների վերաբերյալ հատուկ հանձնախմբի զեկույցի՝ նախկինում չհրապարակված մասը, քանի որ այդ փաստաթղթերում անստույգ տեղեկատվություն է բերված, ինչը կարող է վնաս հասցնել Վաշինգտոնին: Ամերիկյան NBC հեռուստաալքի եթերում այս կարծիքը հայտնել Է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրենանը:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունն Ուսամա բեն Լադենի ոչնչացման հինգերորդ տարելիցը նշել է գործողության մանրամասն նկարագրման հրապարակմամբ՝ վերականգնելով իրադարձությունների ընթացքը, «ասես դա տեղի է ունենում այսօր»:
Այսօր Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլի 29-ին հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սարգիս Արթուրի Գասպարյանը:
Ռազմիկ Մարտիրոսյան
Հետազոտության համաձայն, ընդհանուր առմամբ, Զիկա համաճարակի սպառնալիքի տակ գտնվող շրջաններում 2,2 մլրդ մարդ է ապրում:
«Անդրանատոլիական» (TANAP) գազատարի կառուցումն իրականացվում է գրաֆիկի համաձայն՝ չնայած համաշխարհային շուկայում նավթի ցածր գներին:
Կոսովո մեկնող շախմատիստներն են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունն ամբողջությամբ տեղյակ է ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Ախալցիխեում ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանությունից, ինչպես նաև դրան հաջորդող տեղական ոստիկանության գործողություններից:
«Օրակարգեր, որոնք ավելի շատ այս հայրենասիրական ալիքը սանձելու և նեղ հատվածական շահերի համար օգտագործելու փորձ են: Խոսքը վերաբերում է վաղուց օրակարգում եղած հարցերը կյանքի կոչելուն, նաև՝ ներքաղաքական կյանքի մշտական հարցը բարձրացնելուն, թե ո՞վ է լինելու իշխանություն: Իշխանությունները ձևավորվում են ընտրություններով, իսկ դրանց արանքում արված փորձերը բարոյական չեն»:
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բուժվող 37-ամյա հղի կինն այսօր դուրս կգրվի բժշկական հաստատությունից: ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի փոխանցմամբ` կնոջ և պտղի վիճակը գնահատվում է լավ:
«Արդյոք չե՞ք կարծում, որ երկրի արտաքին քաղաքականությունն Ազգային ժողովի մանդատը չէ, դա երկրի ղեկավարի մանդատն է, իսկ Սերժ Սարգսյանի տեսակետներին կարողացել եք հաղորդակից լինել բազմաթիվ հարցազրույցների միջոցով: Այս հարցի իրական տերը ԼՂՀ-ն է, որի ղեկավարը բարձրաձայնեց ԼՂՀ պետության և ժողովրդի մոտեցումը»:
Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական տարածքում այս գիշեր տեղի ունեցած աղետալի ավտովթարը վեց մարդու կյանք է խլել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻ ՇՄ փրկարարական վարչությունից, մայիսի 1-ին 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրու Բուլվարային թաղամասում հայտնաբերվել է ականանման առարկա:
«Այս փուլում միջազգային հանրության կողմից կարևոր քայլերից կլինի Սիրիայում համակարգված ցամաքային գործողություններ իրականացնելն ընդդեմ ահաբեկչական խմբավորումների: Եվ դա պետք է արվի օր առաջ: Լավ կլինի, որ այդ գործողություններն սկսվեն Հալեպից, որը բաժանված է հատվածների, և որոնք տարբեր խմբավորումների հսկողության տակ են»,-ասաց Սարգիս Գրիգորյանը:
ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում մայիսի 9-12-ին տեղի կունենա «Ինտել» ընկերության հովանավորությամբ անցկացվող աշխարհում ամենահեղինակավոր դպրոցական մրցույթը, որի լավագույն մասնակիցներից 7-ը Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են։ Մրցույթին Հայաստանի մասնակցության գործընթացը նախաձեռնելու նպատակով «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի համահիմնադիր Հովհաննես Ղազարյանը մայիսի 2-ին կմեկնեն ԱՄՆ:
Այսօր Էստոնիայում մեկնարկող ՆԱՏՕ-ի խոշորագույն НАТО Spring storm զորավարժություններին կմասնակցի 6 հազար զինծառայող: Ինչպես հայտնել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը, մանևրները կշարունակվեն մինչև մայիսի 19-ը: Այս մասին տեղեկացնում է TASS-ը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը Ինդիանայում կայացած միտինգի ժամանակ քննադատել է Չինաստանի առևտրային քաղաքականությունը: Նրա խոսքով՝ Չինաստանն իրականացրել է «համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր գողությունը»:
Այս պահին պետք է բացառել որևէ տարածքի հանձնում Ադրբեջանին, իսկ հետագայում ժամանակը ցույց կտա: Այս կարծիքին է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ այսօր հայկական կողմի տրամադրվածությունն այնպիսին է, որ չպետք է որևէ բան զիջել:
Ֆրանսիացի լրագրողը 3 ամսով ներթափանցել է ապագա ջիհադիստների արմատական բջիջը և թաքնված տեսախցիկով նկարահանել, թե ինչպես են վերջիններս ահաբեկչություն ծրագրել Փարիզում ԴԱԻՇ-ի անունից։
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանից գազի արտահանման դարաշրջանը կարելի է համարել փակված։ Եվ սա լինելու է լուրջ հարված Ադրբեջանի տնտեսության ապագային։
Ապրիլի 29-ին տեղի է ունեցել 2021 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294216) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ապրիլի 29-ին, ժամը 14.35-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրակի փողոցում թիվ 21ա շենքի դիմաց բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև կայանված «Մերսեդես-Բենց»-ի, որն էլ առաջ ընթանալով բախվել է առջևում կայանված «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի:
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր մեկնել է Արցախ: Այս լուրը ilur.am-ի հետ զրույցում հաստատել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը:
Թուրքիայի ժանդարմերիայի կորպուսի հրամանատար, բանակի գեներալ Գալիբ Մենդին կայցելի Ադրբեջան, հայտնում է Report կայքը:
Մայիսի 1-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԿԻԱ Սերատո» մակնիշի ավտոմեքենաներ:
Ամերիկացի երկու ալպինիստների՝ Ալեքս Լովեի և Դևիդ Բրիջեսի մարմինները հայտնաբերվել են Հիմալայներում՝ սառցալեռան մեջ: Նրանց մահից անցել է 16 տարի:
Սարգիս Գասպարյանը մահացավ մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը: Մեծարգո նախարար, միակ խնդրանքս այն է, որ ներկա լինեք հողին հանձնելու արարողությանը, ու հերոսի շքանշան պարգևվեք, որովհետև նա է մեր իրական հերոսը: