ԿՀՎ-ի ղեկավարը դեմ է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին գաղտնի տվյալների հրապարակմանը
ԱՄՆ-ի վարչակազմը չպետք է գաղտնազերծի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների վերաբերյալ հատուկ հանձնախմբի զեկույցի՝ նախկինում չհրապարակված մասը, քանի որ այդ փաստաթղթերում անստույգ տեղեկատվություն է բերված, ինչը կարող է վնաս հասցնել Վաշինգտոնին: Ամերիկյան NBC հեռուստաալքի եթերում այս կարծիքը հայտնել Է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրենանը:
Այդ նյութերի հրապարակման պաշտպանությամբ, որոնք, ենթադրաբար, կազմում են 28 էջ, հանդես են գալիս ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներից ոմանք:
Դրանց հրապարակման հեռանկարն արդեն բուռն բանավեճեր է հարուցել Վաշինգտոնում եւ բարդացրել ԱՄՆ-ի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, քանի որ, Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ փաստաթղթերը կարող են տեղեկություններ բովանդակել թագավորության իշխանությունների հետ «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի կապերի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: