Բաժիններ՝

Թուրքիան Սիրիայում ոչնչացրել է ԴԱԻՇ-ի ավելի քան 30 զինյալի

Թուրք զինծառայողները ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 34 զինյալի Սիրիայի տարածքին հասցված հարվածների հետևանքով, հայտնում է Reuters-ը:

Թուրքիայի զինվորական գերատեսչությունից հայտնել են, որ ԴԱԻՇ-ի զինյալները սպանվել են Թուրքիայի տարածքից արձակված հրետանային գնդակոծության, ինչպես նաև ավիահարվածների հետևանքով, որը հասցրել էին թուրքական անօդաչու թռչող սարքերը:

Հարվածները հասցվել էին՝ ի պատասխան ԴԱԻՇ-ի կողմից Թուրքիայի սահմանամերձ Քիլիս քաղաքի հրթիռակոծության: Թուրքիայի ԶՈՒ-ն ոչնչացրել է նաև ԴԱԻՇ-ի 6 ավտոմեքենա և ահաբեկիչների 5 կրակային կետերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս