Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հեսենում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերայի ուղեկցությամբ այցելել է ԳԴՀ Հեսեն երկրամասի Բերգշտրասե մարզ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ապրիլի քառօրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում նոր հարցեր բարձրացրեց համաշխարհային զենքի վաճառքի կանոնների վերաբերյալ: Ո՞րն է միջազգային զենքի վաճառքի ընդունված կարգը: Ովքե՞ր են զենք վաճառում հակամարտության մեջ ներգրավված երկրներին եւ ի՞նչ մակարդակի վրա են գտնվում Լեռնային Ղարաբաղի սեփական զինված ուժերը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով)։ Տեղեկությանը մեր զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից։ Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը հրապարակել էր Պանամայի օֆշորային գոտում բացահայտված հսկայական քանակությամբ փաստաթղթերից մի քանիսը։
Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 82 միլիմետրանոց ականանետեր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թմայիսի 3-ին’ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ուրախացրել է երկրպագուներին՝ թիմի մարզմանը մասնակցելով:
Այսօր Թուրքիայի խորհրդարանում ծեծկտուք է տեղի ունեցել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի և իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության ներկայացուցիչների միջև:
Ռեժիսոր Վաչե Բուլղուրջյանի «Տրամոնտանե» (Tramontane) ֆիլմը կներկայացվի Կաննի փառատոնի «Քննադատների շաբաթ» (Semaine de la Critique) ծրագրում: ֆիլմի պաշտոնական` tramontaneproject.com կայքում նշված է, որ Կաննում տեղի կունենա կինոնկարի համաշխարհային պրեմիերան: Կաննի 69-րդ կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 11-22-ը:
Հաղորդվում է, որ այսօր երեկոյան սիրիական կողմը հրթիռակոծել է Թուրքիայի հարավ-արևելքում տեղակայված Կիլիս քաղաքը, մասնավորապես կրակ է արձակվել եկեղեցու ուղղությամբ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 3-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
«Լեսթերը» մտադիր է շարունակել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի և կիսապաշտպան Ռիհադ Մահրեզի հետ:
Քեմբրիջի դքսուհի Քեթրինը լուսանկարվել է Vogue մոդայիկ հանդեսի շապիկի համար, որն այս տարի նշում է իր 100-ամյակը: Արքայազն Ուիլյամի տիկնոջ լուսանկարներով համարը թողարկվելու է հունիսին, տեղեկացնում է BBC-ն:
«Բռնցքամարտը զզվեցրել է ինձ: Ես այլևս չունեմ բռնցքամարտը շարունակելու մոտիվացիա: Կանցկացնեմ հաջորդ մարտը, կստանամ իմ բաժինը և այլևս ռինգ դուրս չեմ գա: Այլևս երբեք ոտք չեմ դնի մարզասրահ: Տեսեք, թե որքան գեր է իմ հայրը, որքան գեր են իմ եղբայրները: Ահա այսպիսի տեսք եմ ես ունենալու մենամարտից հետո»,- խոստացել է Ֆյուրին, ում խոսքերն է մեջբերում Fightnews.com-ը:
Տնական պահածոներ շատերն են սիրում: Թթու վարունգն ու կաղամբը յուրաքանչյուր ընտանիքում արդեն իսկ ավանդույթ դարձած պահածոներ են:
«Սպառողների համար ավելի հեշտ է գտնել մասնագետների, քան՝ հակառակը: Այսպիսով կավելանա նաև աշխատանքը մասնագետների համար»,- նշեց Դավիթ Խաչատրյանը:
Սա անլուրջ մոտեցում է Ս. Հաղորդությանը, քանզի քրիստոնյան միշտ պետք է զգոն, աչալուրջ և ավելի խստապահանջ լինի հատկապես իր հանդեպ:
Ապրիլի 2-ի գիշերը հակառակորդը փորձել էր անակնկալի բերել ոչ միայն դիրքապահներին: Թշնամու դիվերսիոն խմբերը նաև առանձին ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերին մոտենալու փորձեր են կատարել: Թիրախներից մեկը Եղնիկներում էր:
Սա, ըստ էության, ուղերձ է այն մասին, որ Հայաստանը պատրաստ է վերանայելու իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը
Մայիսի 2-ին, ժամը 22.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ավո Խալաթյանն անկեղծանում է իր ծնողների արձագանքի մասին, երբ իմացել էին` սիրահարվել է Նունե Եսայանին:
Փրինսի սեյֆը, որում, ինչպես ենթադրվում է, պահվում են մի քանի հազար չհրատարակված ստեղծագործություններ, բացել են Bremer Trust ընկերության աշխատակիցները, որոնք երաժշտի ժառանգությունը տնօրինելու ժամանակավոր թույլտվություն են ստացել, տեղեկացնում ABC News-ն:
Բնակարանային գողերը վնասազերծվեցին:
Հակառակորդը տոներից առաջ ակտիվացել է. Արծրուն Հովհաննիսյանը՝ շփման գծի ամենավերջին տեղեկությունների մասին:
«Դասեր քաղել ենք, բայց դեռ ժամանակ կպահանջվի խորը վերլուծություններ կատարելու ու նոր քայլեր իրականացնելու: Այնպես չէ, որ կան խնդիրներ որոնք այսպես՝ 1 օրվա ընթացքում, հնարավոր է լուծել: Սակայն կա հաստատակամություն, մեծ վստահություն, նաև երկրի բարձր ղեկավարությունն իրականացնում է նոր քայլեր ու նոր միջոցներ, որպեսզի մենք կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծումներ տանք: Խնդիրներ, որոնք վերաբերում են նաև մեր ազգային անվտանգության համակարգի ամրապնդմանը և պաշտպանականության մակարդակի բարձրացմանը»,-հավելեց Կորյուն Նահապետյանը:
«Հարավային Կովկասը աշխարհի այն տարածաշրջաններից է, որտեղ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը բնական վիճակ է այնպես, ինչպես օրինակ Մերձավոր Արեւելքում: Այդ գիտակցությունից պետք է հայկական պետությունը կառուցի իր քաղաքականությունը»,- կարծում է փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
Շվեդ հայտնի մարզիչ Սվեն Էրիկսոնը հիմա խոսելով ժամանակակից ֆուտբոլի մասին՝ նշել է, որ իրեն ապշեցնում է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն և նրա գործելաոճը:
Դեղատանը կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց:
Իռլանդական հայտնի U2 ռոք-խմբի կիթառահար Էջը (Դևիդ Էվանս) նվագել է Սիքստինյան կապելլայում: