ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Բրեննանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի չեզոքացումը արդյունավետ քայլ կլիներ խմբավորման ոչնչացման համար, սակայն խոստովանել է, որ ԴԱԻՇ-ի գոյությունը ԿՀՎ-ի համար խնդիր է:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ մեկնել է Ժնև, որտեղ փորձելու է ամրապնդել Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, որը գործում է երկրի ողջ տարածքում, հայտնում է BBC-ն:
Երեկ երեկոյան Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է վիրավոր զինծառայողներից մեկը` 20-ամյա Սարգիս Գասպարյանը:
«ՆԱՏՕ-ի երկրները չեն ցանկանում հակամարտություն կամ նոր Սառը պատերազմ Ռուսաստանի հետ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Ցավոք, ադրբեջանական կողմն իր հրետանային միջոցները տեղակայում է իրենց բնակավայրերում՝ թաքնվելով քաղաքացիականների թիկունքում, և այնտեղից է կրակում։ Եվ երբ հայկական կողմը թիրախավորի այդ հրետանային միջոցները, ադրբեջանցիները հայտարարելու են, թե հայկական կողմը կրակում է բնակավայրերի ուղղությամբ»:
1 թուրք զինծառայող է սպանվել և 23 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Դիջլե քաղաքում՝ ժանդարմերիայի շենքի մոտ, հայտնում է RIA Novosti-ն:
Մայիսի 1-ին, ժամը 22.42-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին` Ծովակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մայիսի 3-6-ն առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում մինչև 15-17մ/վ: Առավելագույն ցերեկային ջերմաստիճանը նույնպես կդիտվի մայիսի 5-ին և կկազմի +24…+26 աստիճան։
Հրթիռակոծվել են նաև Մոկամպո, Խելտիե, Ազիզիե, Սեյիտ Ալի, Ճապրիե, Նոր գյուղ, Թելեֆոն Հաուաի, Թըպ ալ Արապի շրջանները, հանրային այգու շրջակայքն ու Նեյել պողոտան:
Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից:
Մայիսի 1-ին, ժամը 19.54-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կոշ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արմենպրես»-ը ներկայացնում է Հռիփիսմե Գալստյանի ակնարկը քառօրյա պատերազմում զոհված զինվոր Անդրանիկ Զոհրաբյանի մասին։ Նա մայիսի 1-ին կդառնար 20 տարեկան։
Հանրահայտ WhoScored կայքը գնահատել է Եվրոպայի առաջատար առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների խաղը:
Mashable հրատարակության YouTube-ալիքում հայտնվել է տեսանյութ, որտեղ ամերիկացիների զույգն այնքան է տարվել համբույրով, որ չի նկատել, թե ինչպես է իրենց շուրջը զինված կոպոպուտ կատարվել:
Vox ամերիկյան լրատվական պորտալը կազմել է այն դերասանների հակավարկանիշը, որոնք մյուսներից ավելի հաճախ են նկարահանվում վատ ֆիլմերում: Այն հիմնված է կինոքննադատների արձագանքների վրա: Տղամարդկանց ցուցակում առաջին տեղն զբաղեցրել է Ռոբ Շնայդերը. փորձագետներն բացասաբար են արտահայտվել նրա կինոնկարների մեծ մասի (69 տոկոս) վերաբերյալ եւ դրանցից ոչ մեկը չեն համարել իսկապես հաջողված:
Կաննի 69-րդ փառատոնը տեղի կունենա Լազուրե ափին մայիսի 11-ից մինչեւ 22-ը: Բացման եւ փակման արարողությունը կվարի թատրոնի եւ կինոյի ֆրանսիացի հայտնի դերասան Լորան Լաֆիտը: Փառատոնը կմեկնարկի ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ Վուդի Ալենի «Գեղեցիկ մարդիկ» նոր ֆիլմի ցուցադրմամբ:
Miu Miu-ի դիզայներները թողարկել են զարդերի The Queen’s Jewels նոր հավաքածուն: Ինչպես հաղորդում է Harper’s Bazaar-ը, դրանում տեղ են գտել դիադեմներ (գոհարակուռ թագեր, վարսակալներ), ականջօղեր, թեւնոցներ եւ մատանիներ, որոնք զարդարված են մարգարտով եւ բյուրեղներով:
Նյու Յորքի բնակիչ Ուեյն Ալժենիոն գերազանցել է մեկ րոպեում չիլի պղպեղ ուտելու ռեկորդը: Ծնունդով Ճամայկայից Ալժենիոն կերել է 22 կծու պտուղ, որոնք պարունակում են 1,5 միլիոն միավոր ըստ Սքովիլի կծվության սանդղակի:
Ամեն ինչ շատ պարզ է. առավոտյան պետք է միայն բանան ուտել և սենյակային ջերմաստիճանի ջուր խմել: Օրվա մյուս ժամերին պետք է ուտեք այն, ինչ սովորաբար ուտում եք: Արդյո՞ք ամեն ինչ այսքան հեշտ է:
Սեփական վիճակի և ինքնազգացողության միջակա ախտորոշում:
Բոլոր նրանց համար, ովքեր չեն կարողանում անգամ մեկ րոպե հրաժարվել սմարտֆոնից, չեն պատկերացնում իրենց կյանքն առանց զանազան հավելվածների և ցանցերի, lifehacker.ru կայքն առաջարկում է 5 հավելվածներ, որոնք օգնում են ազատվել այս կախվածությունից:
Թուրքական ապրանքներից հրաժարվելն և Թուրքիա հայ զբոսաշրջիկների այցելություններն արգելելն այնքան էլ ակտուալ, նպատակահարմար հարց չէ Հայաստանի համար և որևէ բան չի կարող տալ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, կիրակի օրը եղել են Ղարաբաղի հետ շփման գծում, տեղեկացնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը: Ալիևն այցելել է Թարթառի, Բարդինի և Աղդամի շրջաններ:
Գերմանիայի Volkswagen AG ավտոմոբիլային կոնցեռնը 2016 վականի առաջին եռամսյակում աշխարհի առաջատարն է դարձել ավտոմոբիլների վաճառքների ծավալով՝ առաջ անցնելով Toyota Motor Corp.-ից, որը վերջին չորս տարում գլխավորում էր աշխարհի խոշորագույն ավտոարտադրողների ցուցակը:
Մայիսի 1-ին, ժամը 21.31-ին տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին` Ձորագետ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վնասված մազերին բնորոշ են ճյուղավորված ծայրերը, խամրածությունը, փխրունությունը: supertastyrecipes կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի վերականգնել մազերի փայլը, կփափկեցնի և կվերականգնի գույնը:
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի մրցանակին արժանացած լավագույն ֆիլմերի տպավորիչ ընթացքը` «Թևերից» ու «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է»-ից մինչև «12 տարվա ստրկություն» և «Բըրդմեն»:
«Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իր կարծիքն է հայտնել «Լեսթերի» հաջողության մասին, որը կապահովի իրեն չեմպիոնական տիտղոսով, եթե հաղթի ԱՊԼ-ի մնացած 3 խաղերից գոնե 1-ը: